23:11 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Երգիչ Իգոր Սարուխանով

Հայկական թեմաներով կատակներ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում

© Sputnik / Екатерина Чеснокова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Հայտնի ռուս ռոք երաժիշտ Ալեքսանդր Իվանովը հայերին սեր է խոստովանել, իսկ հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովն անգամ երգել է Հավլաբարի հայերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ազգությամբ հայ ռուս հանրահայտ երգիչ Իգոր Սարուխանովը Ռուսաստանի առաջին ալիքով Դմիտրի Դիբրովի հաղորդմամբ հեռարձակվող «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը սկսել է իր արմատների մասին պատմող երգի կատարմամբ:

«Мальчиком армянским я родился, родина моя Узбекистан… А я по крови армянин, в стране такой я не один (կրկներգ)», — երգել է Սարուխանովը:

Երգելուց հետո Դիբրովը կատակով ասել է, որ այդքան հայրենասեր Սարուխանովին փող պետք չէ:

Սարուխանովի խաղընկերը հայտնի ռոք երաժիշտ Ալեքսանդր Իվանովն էր: Նրանք երեքով կատակում էին ամբողջ խաղի ընթացքում:

Դիբրովին և Իվանովին, ինչպես նաև դահլիճում նստած հանդիսատեսին հատկապես զվարճացրել է Սարուխանովի համերգային կյանքից պատմած մի դրվագ, որով նա ներկայացրել է, թե ինչպես է Մագադանում խորոված արել։

«Դե հայկական սովորություն է, նրանք ամեն տեղ խորոված են անում», — ասել է Դիբրովը:

Խաղի ժամանակ հնչած հարցին, թե «նշված կամուրջներից որով կարելի է անցնել Թբիլիսիի Քուր գետի վրայով», Դիբրովն ինքն էլ վարակվել է հայկական թեմայով:

Հիշելով Թբիլիսիի հայաբնակ Հավլաբար թաղամասը` նա երգել է. «есть у нас в Тбилиси город Авлабар, он не очень молод и не слишком стар, там живут армяне».

«На лицо красивые, добрые внутри», — Դիբրովի երգը շարունակել է Իվանովը:

Նա պատմել է հայերի նկատմամբ իր վերաբերմունքի մասին` ասելով, որ 1989 թվականին Հայաստանում տեղի ունեցած իր համերգի ողջ հասույթը փոխանցել է դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժած երեխաներին:

«Ես սիրում եմ հայերին… Հայերն իմ եղբայրներն են», — ասել է Իվանովը:

Կատակը` կատակ, սակայն Թբիլիսիի մասին հարցին խաղընկերներն այդպես էլ չեն կարողացել պատասխանել` շահելով ընդամենը 200 հազար ռուբլի:

Գլխավոր թեմաներ