00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գործարարները Ժիրինովսկուն խաշ կհյուրասիրեն. ինչպես անցավ ցուցահանդեսը Պետդումայում

© SputnikВыставка армянского бизнеса "Вместе"
Выставка армянского бизнеса Вместе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի գործարարները խոստացան Ժիրինովսկուն խաշ հյուրասիրել և վստահեցրին` հայ և վրացի գինեգործների միջև մրցակցություն չկա։

Տիմուր Սելիվանով, Sputnik.


Ռուսաստանի Պետդումայում բացվել է «Միասին» հայկական բիզնեսի ցուցահանդեսը։ Այն նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակին։ Երկու հոբելյանն էլ նշվել են դեռ 2017 թվականին։

Խաշ Ժիրինովսկու համար

Ցուցահանդեսի առաջին այցելուները ռուս պատգամավորներն ու Հայաստանից ժամանած հյուրերն էին։ Կարճ զբոսանքից հետո նրան զրուցեցին լրագրողների հետ։
«Այս ցուցահանդեսը բարեկամության, հարգանքի, համագործակցության խորհրդանիշ է։ Հայաստանի դռները ռուսաստանցիների համար միշտ բաց են», — ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Հայ-ռուսական առևտրային հարաբերությունների վիճակագրությունը ներկայացրեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նրա խոսքով` 2017 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 44 տոկոսով։

Скульптор Рипсимэ Симонян - Sputnik Արմենիա
Հայ քանդակագործուհու արվեստի գաղտնիքը. ինչպես նրան հաջողվեց հաղթել քաղցկեղին

" «Մոսկվայում հայկական ռեստորաններն ավելի շատ են, սակայն մինչև օրս ինձ ոչ ոք խաշի չի հրավիրել։ Բայց չէ՞ որ ես ամեն տարի մասնակցում եմ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցույցերին», — Երևանի պատվիրակությանն ասաց Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։ Հայ հյուրերն ի պատասխան խոստացան քաղաքական գործչին խաշի հրավիրել ամեն շաբաթ։

Նախապապի երազանքը

Հայաստանում գինեգործությունն արդեն 6000 տարվա պատմություն ունի։ Այդ պատճառով Մոսկվայի ցուցահանդեսին նաև գինի էր ներկայացվել, որի պիտակի վրա տարազով տղամարդու լուսանկար էր պատկերված։ «Նախապապս է, — Sputnik-ին ասաց գինեգործական ընկերության ներկայացուցիչ Ալինա Մկրտչյանը։ — Նա Բոստոնում էր ապրում, սակայն երազում էր Հայաստանում գինեգործությամբ զբաղվել։ Դրա համար նա հայրենիք վերադարձավ 20-ականներին, սակայն շուտով նա բռնաճնշման զոհ դարձավ։ 2008 թվականին մենք ծնողներիս հետ հայրենիք մեկնեցինք, հող գնեցինք այնտեղ, որտեղ ժամանակին նախապապս խաղողի այգիներ էր տնկում, և այժմ իրականացնում ենք նրա երազանքը»։

Бриллиант Розовая звезда - Sputnik Արմենիա
Մետաղի մոգական ուժը. ինչպես լիբանանյան բիզնեսը վերածվեց համաշխարհային մակարդակի հայկական արվեստի

Մկրտչյանների ընտանիքը «արենի» և «ոսկեհատ» խաղողի տեսակներն է աճեցնում։ Այդ տեսակներից պատրաստված գինին ծաղկային և մրգային համ ունի։ Ալինայի խոսքով` ցուցահանդես այցելած պատգամավորները տխրեցին, որ իրենց համտես չառաջարկվեց։

Ինչպես վստահեցնում է Ալինան, հայ և վրացի գինեգործների միջև մրցակցություն չկա։ Սակայն միևնույն ժամանակ նշում է` 2017 թվականին «Մունդուս Վինի» միջազգային մրցույթի ժամանակ Հայաստանը 10 ոսկե մեդալ ստացավ, իսկ Վրաստանը` չորս։

Մահճակալ` «ամեն ինչը մեկում»

Արտաքինից սովորական երկու մանկական մահճակալներ էին տեղադրված հարևան տաղավարում։ Դրանցում ջերմաստիճանը, խոնավությունն ու տատանումները չափող սարք, կշեռք, տեսախցիկ և բարձրախոս է տեղադրված։ Այս ամենը տեղադրված է «Քրիբբի» խելացի օրորոցում, որը երիտասարդ հայերն են արտադրում։

«Մենք միասնական հարթակ ենք ստեղծել, որին տարբեր ընդունող-հաղորդող սարքեր են միացված։ Այս մահճակալը` «ամեն ինչը մեկում» է։ Ամբողջ տեղեկությունը փոխանցվում է ծնողների կամ մանկաբույժի հեռախոսին` առցանց», — պատմում է նախագծի տնօրեն Գոռ Շահբազյանը։

© SputnikВыставка армянского бизнеса "Вместе"
Выставка армянского бизнеса Вместе - Sputnik Արմենիա
1/3
Выставка армянского бизнеса "Вместе"
© SputnikВыставка армянского бизнеса "Вместе"
Выставка армянского бизнеса Вместе - Sputnik Արմենիա
2/3
Выставка армянского бизнеса "Вместе"
© SputnikВыставка армянского бизнеса "Вместе"
Выставка армянского бизнеса Вместе - Sputnik Արմենիա
3/3
Выставка армянского бизнеса "Вместе"
1/3
Выставка армянского бизнеса "Вместе"
2/3
Выставка армянского бизнеса "Вместе"
3/3
Выставка армянского бизнеса "Вместе"

«Քրիբբի»-ն արտադրվում է, որպեսզի ծնողները կարողանան հետևել իրենց երեխային` թե աշխատավայրից և թե տանից հեռու որևէ վայրից։ Օրորոցը տեղեկություն է հավաքում երեխայի վարքի ու առողջության վերաբերյալ։ Սակայն արտադրողները պնդում են, որ այն մայրիկին և հայրիկին երբեք չի փոխարինի։

Երեք անիվ և ժամում 100 կմ

Նախկին մրցարշավորդ Տիգրան Պետրոսյանը սեղմում է հեծանիվի ղեկը. «Կյանքն այնպես ընթացավ, որ ես պրոֆեսիոնալ երաժիշտ դարձա, իսկ հեծանիվներով զբաղվելն իմ սիրելի հոբբին է։ Նախկինում պրոֆեսիոնալ հեծանվորդ էի, մինչև օրս երբեմն մրցավազքերի եմ մասնակցում», — պատմում է նա։

Ժամանակին Տիգրանը ինքն էր ձևափոխում իր հեծանիվը, իսկ հետո հասկացավ, որ ուզում է մասնագիտանալ դրանում։ Այսօր նրա հիմնած ընկերության մասնագետները էլեկտրական մոտոցիկլետներ են ստեղծում, որոնք կկարողանան ժամում 100 կմ արագություն զարգացնել, ինչպես նաև եռանիվ բեռնատար հեծանիվներ գյուղատնտեսության համար։

Գործարարը համոզված է, որ ընկերության արտադրանքը հայրենիքում կգտնի իր սպառողին։

«Երևանում հեծանիվների թիվը մի քանի անգամ ավելացել է անգամ անցյալ տարվա համեմատ։ Մեղմ ձմեռ էր, հեծանվորդները հիմա էլ հեծանիվով են տեղաշարժվում։ Պատկերացնում եմ` ինչ կլինի ամռանը»։

Լրահոս
0