21:00 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
13020

Ինքնագրով բացիկը վաճառվում է 200 հազար ռուբլիով, բայց վաճառողն առաջարկում է նաև բլից-գին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, իլյուզիոնիստ, դերասան, հրապարակախոս Հարություն Հակոբյանի ինքնագիրը Կրանսոյարսկի օնլայն աճուրդում ամենաթանկ լոտն համարվում։ Այս մասին տեղեկացնում է krsk.au.ru-ն։

«Կրասնոյարսկի հայտնի մարդկանց իրեր, ինքնագրեր» կարգում ներկայացված` տարբեր ժամանակներում ապրած հայտնի անձանց ինքնագրերով տասնյակ լուսանկարների և բացիկների շարքում իլյուզիոնիստի` բացիկի վրա արված ստորագրությունը վաճառքի է դրվել 200 հազար ռուբլի նախնական գնով։ Վաճառողն առաջարկում է նաև բլից-գին` 300 հազար ռուբլի։

Հակոբյանի ինքնագիրն արվել է 1967թ-ին։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հրապարակախոս Հարություն Հակոբյանը ծնվել է 1918թ.-ի ապրիլի 25-ին Հայաստանում` դարբինի ընտանիքում։ Կինոնկարներում հիմնականում նկարահանվել է աճպարարների դերում, սկսնակ աճպարարների համար մի շարք ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Գլխավոր թեմաներ