13:07 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
259 0 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է համացանցում տարածված լուսանկարները, որոնցում երկրի ղեկավարը նստած է արջի վրա։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի —Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է վերաբերվում այն լուսանկարներին, որոնցում նա առանց շապիկի է։

«Վայելում եմ հանգիստս։ Շատ լուսանկարներ ունեմ աշխատանքային մթնոլորտում, բայց դրանք ոչ ոքի չեն հետաքրքրում»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ տեսել է նաև դրանց մոնտաժված տարբերակները, որոնցում ավելացել է արջը։

«Տեսել եմ լուսանկարներ, որոնցում ես «հեծնում եմ» արջին, բայց ես նման բան չեմ երբեք արել։ Իսկ նման լուսանկարներ կան», — ասել է Պուտինը։

Ավելի վաղ Վլադիմիր Սոլովյովի «Միրոպորյադոկ 2018» ֆիլմում, որը հիմնված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցի վրա, ներկայացվել է, թե ինչպես է երկրի ղեկավարը հանգիստն անցկացնում։ Վավերագրական կադրերում երևում է գետի վրայով անցնող փայտե կամրջին կանգնած Պուտինը, իսկ նրանից քիչ հեռու` ջրում զբոսնող արջը։

Գլխավոր թեմաներ