09:05 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետի կարտաքսի երկրից

© Sputnik / Алекс Макнотон
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

«Սկրիպալի գործի» պատճառով Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետի կվտարի երկրից։ Այս մասին հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ իրականացված մահափորձին ի պատասխան Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետի կարտաքսի երկրից։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը ելույթ է ունեցել խորհրդարանում և ասել, որ դիվանագետների արտաքսումը «երկար տարիներով կխափանի ռուսական հետախուզության գործունեությունը Մեծ Բրիտանիայում»։

Բրիտանիան կդադարեցնի երկկողմանի շփումը Ռուսաստանի հետ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու։ Բրիտանիան նաև հետ է կանչել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան կոչ էր արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ ժողով գումարել։ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում թունավորվել են նյարդապարալիտիկ գազով։ Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա այսօր Մոսկվայի ժամանակով 22.00-ին (Երևանի ժամանակով` 23։00-ին)։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 12-ին հայտնել էր, որ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործում «մեծ հավանականությամբ» կապ ունի Ռուսաստանը։ Մեյը Ռուսաստանին բացատրություններ ներկայանալու համար ժամկետ է տվել` մինչև երեքշաբթի երեկո, հակառակ դեպքում ՌԴ-ի նկատմամբ նախկինից «ավելի լուրջ միջոցներ» կկիրառի։

Գլխավոր թեմաներ