00:50 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Սրտի վիրահատություն

Հայ և վրացի գիտնականները բացառիկ սարք են ստեղծում Ռուսաստանում

© Sputnik / Игорь Зарембо
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Գիտական նախագծի նպատակն է հիվանդի սրտի մեջ տեղադրել իր իսկ բջիջները, որոնք կգեներացնեն էլեկտրական ազդակները։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մեշալկինի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի, ՌԳԱ բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գիտնականների խումբը, որի կազմում ընդգրկված են հայ և վրացի գենետիկներ, ստեղծում են կենսաբանական կարդիոստիմուլյատոր սրտի ռիթմը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է «Ակադեմիա Նովոստեյ» պարբերականը։

Էությունը հիվանդի սրտի մեջ պեյսմեկերային կոչվող իր իսկ կենսաբանական բջիջները տեղադրելն է, դրանք գեներացնելու են էլեկտրական ազդակները։

«Մեր նախագծի նպատակն է այդ բջիջների անալոգը ստեղծելը կամ սրվակներում դրանց ստացման տեխնոլոգիաներ մշակելը, այնուհետև դրանք մարդու մարմնի մեջ տեղադրելը», — ասել է Մեշալկինի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փորձառական վիրաբուժության և մորֆոլոգիայի լաբորատորիայի վարիչ Դավիթ Սերգեևիչը։

Պեյսմեկերները ստանում են բազմապոտենտ բջիջների տեխնոլոգիայով, որը մշակում են ՌԳԱ ՍԲ բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի էպիգենետիկայի լաբորատորիայում կենսաբանական գիտությունների դոկտոր Սուրեն Զաքիյանի ղեկավարության ներքո։

«Մենք զբաղվում ենք բջջային մասով, բազմապոտենտ ցողունային բջիջներից կամ հասարակ ցողունային բջիջներից ստանում ենք պեյսմեկերային բջիջները։ Այժմ մեր առջև խնդիր է դրված սրտամկանների ընդհանուր պոպուլյացիայից ստանալ հենց ռիթմի շարժիչները», — պարզաբանել է ՌԳԱ ՍԲ բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի էպիգենետիկայի լաբորատորիայի գիտաշխատող Սոֆյա Պավլովան։

Սակայն եթե պեյսմեկերային բջիջները պարզապես տեղադրեն օրգանիզմի մեջ, դրանք չեն ապրի, քանի որ միմյանց հետ կապ չեն ստեղծում, չեն փոխգործակցում հարևան բջիջների հետ։ Այս պատնեշը հաղթահարելու գործում օգնում են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աշխատողները` պրոֆեսոր Կոնստանտին Ագլաձեի ղեկավարությամբ։

Նախատեսվում է պեյսմեկերային բջիջները փորձարկել խոզերի վրա։ Գիտնականները պետք է պարզեն` որքան երկար դրանք կաշխատեն խոշոր օրգանիզմում, և որքանով է այդ տեխնոլոգիան կիրառելի բժշկության մեջ։

Եթե փորձը հաջող լինի, մինչկլինիկական փորձարկումներ կանցկացնեն։ Կլինիկական փորձարկումները գիտնականները մտադիր են սկսել մոտակա 5 տարվա ընթացքում։

Գլխավոր թեմաներ