23:40 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.62
  • GBP637.31
  • EUR565.59
  • RUB7.22
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Աննախադեպ կոպիտ սադրանք. Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թերեզա Մեյի հայտարարությանը

© Sputnik / Наталья Селиверстова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Սկրիպալի գործի հետ կապված Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունները խաթարում են միջպետական երկխոսության հիմքերը։ Նման կարծիքի են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը, որում նա Ռուսաստանին մեղադրել է հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ և կոչ արել պատժել Ռուսաստանին, ՌԴ ԱԳՆ-ն դիտարկում է որպես կոպիտ սադրանք, որը խարխլում է միջպետական երկխոսության հիմքերը։

Ռուս դիվանագետների կարծիքով` Բրիտանիայի իշխանությունները հերթական անգամ փորձել են «համատարած հակառուսական արշավ» սկսել` միակողմանի և ոչ թափանցիկ մեթոդներ կիրառելով հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետաքննության գործում։

«Սեփական հետաքննությունն ավարտելու և սահմանված միջազգային ձևաչափերն ու գործիքները կիրառելու փոխարեն Բրիտանիայի կառավարությունն ընտրություն կատարեց հօգուտ Ռուսաստանի հետ առճակատման», — հայտարարել են Սմոլենսկի հրապարակում։

Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի գործողությունները խարխլում են երկու երկրների միջև առկա միջպետական երկխոսության գործընթացը։
ՌԴ ԱԳՆ-ն թշնամական ակցիա է համարում 23 ռուս դիվանագետներին Մեծ Բրիտանիայից աքսորելու նախաձեռնությունը` այն «անթույլատրելի և անարժան» քայլ անվանելով, որն արվել է «պարսավելի քաղաքական նպատակների» հասնելու համար։

ՌԴ ԱԳՆ-ում ասել են, որ պատասխան միջոցներ են ձեռնարկելու։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր այն միջոցների մասին, որոնք Լոնդոնը կկիրառի Ռուսաստանի նկատմամբ «Սկրիպալի գործի շրջանակում»։ Մասնավորապես նա հայտնել էր, որ երկրից կարտաքսվեն 23 ռուս դիվանագետները։ Մեյի խոսքով` դա վերջին 30 տարիների ընթացքում ամենածավալուն միաժամանակյա արտաքսումն է լինելու։

Գլխավոր թեմաներ