00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արևմտյան ընկերները» սխալվեցին, Պուտինը ձայների մեծ մասը ստացել է Եվրոպայում

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցМаргарита Симоньян. Четвертые Пионерские чтения журнала "Русский пионер"
Маргарита Симоньян. Четвертые Пионерские чтения журнала Русский пионер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմուտքն իր անհեռատես պատժամիջոցներով, հիմնական լիբերալ արժեքների, օրինակ` անմեղության կանխավարկածի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունքով կորցրել է Ռուսաստանի հարգանքը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Sputnik միջազգային գործակալության և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում մեկնաբանել է կիրակի Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը։

Նրա կարծիքով` երեկվա ընտրությունները արևմտյան քաղտեխնոլոգների ձախողումն էին, այն քաղտեխնոլոգների, որոնք նախաձեռնել են պատժամիջոցային հիսթերիան, ռուս մարզիկների նկատմամբ հալածանքները, որոնք «Սկրիպալի գործի» և այլ սկանդալային սյուժեների հեղինակներն են։

Шаварш Кочарян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է ՌԴ նախագահի ընտրություններում հայկական ազդեցության մասին լուրերը

Սիմոնյանը գրում է, որ Ռուսաստանի ընտրություններում պահպանողական-հայրենասիրական, կոմունիստական և ազգայնական գաղափարներին սատարել է բնակչության 95%-ը, իսկ լիբերալ գաղափարներին` «մահացու» 5 տոկոսը։ Եվ դրանում, նրա կարծիքով, մեղավոր են բացառապես «արևմտյան ֆրենդները»։

Սիմոնյանը նշել է, որ իրենց անհեռանկարային պատժամիջոցներով, սկրիպալներով և անմեղության կանխավարկածի պես հիմնարար լիբերալ արժեքների նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունքով Արևմուտքը կորցրել է իրեն հարգելու ցանկացած հնարավորություն։

«…Ձեր հետընտրական խառնաշփոթով` թե Միացյալ նահանգներում, թե Գերմանիայում, թե Բրեքզիտ գոտում, RТ-ի նկատմամբ ձեր հալածանքներով, որին չեք կարող ներել այն, որ հեռուստաընկերությունն օգտվելով ձեր իսկ խոսքի ազատությունից` ամբողջ աշխարհին ի ցույց դրեց` փաստորեն դրանից չի կարելի օգտվել, այն ոչ թե օգուտի, այլ գեղեցկության համար է հորինված` բյուրեղապակյա շվաբրի նման (հեռվից փայլում է, սակայն ձեր ախոռները մաքրելու համար բացարձակ պիտանի չէ)։ Բոլոր այս անարդարություններով և դաժանություններով, ինկվիզիտորական կեղծավորությամբ և ստով դուք ստիպել եք մեզ դադարել հարգել ձեզ», — գրում է Սիմոնյանը։

Նրա համոզմամբ` ռուսներն այլևս չեն հարգում իրենց արևմտյան գործընկերներին և բոլոր նրանց, ում Արևմուտքը սատարում է Ռուսաստանում։

«Եվ դրանում ինքներդ եք մեղավոր` արևմտյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, լրագրողները և հետախույզները։ Մեր ժողովուրդը ընդհանրապես շատ բան կարող է ներել։ Սակայն մենք չենք ներում ինքնահավանությունը։ Ինչպես և ցանկացած նորմալ ժողովուրդ։ Ձեր շարքերում դեռևս պահպանվող կայսրությանն արժե ուսումնասիրել իր դաշնակիցների` նախկին կայսրությունների պատմությունը։ Եվ այն, թե ինչպես նրանք կորցրին իրենց իշխանությունը։ Բացառապես իրենց մեծամտության պատճառով», — կարծում է Մարգարիտա Սիմոնյանը։

Избиратель на участке No8026, Ереван - Sputnik Արմենիա
Նախ` նախագահ, ապա` ամուսին. Երևանում աղջիկը հարսի շորով ընտրության էր եկել

Սիմոնյանը գրում է` առաջ Վլադիմիր Պուտինը պարզապես նախագահ էր, և նրան կարելի էր հասկանալ, սակայն այժմ նա առաջնորդ է, և ժողովուրդը թույլ չի տա փոխել նրան։

«Իսկ այժմ ամենահետաքրքիրը։ Կռահե՛ք, թե նախորդ ընտրությունների համեմատ որտեղ են հանուն Պուտինի ամենաշատը քվեարկել` Լոնդոնում։ 2012 թվականին` 27,7% էր ձայների քանակը, 2018 թվականին` 51,7%։ Արտերկրում քվեարկողների 84,4%-ն ընտրել է Պուտինին։ Այսինքն` ավելի շատ, քան Ռուսաստանում։ Այդպիսով բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ արևմտյան քաղտեխնոլոգներից ավելի մեծ հիմարներ գոյություն չունեն», — գրում է RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին, Ռուսաստանում կայացան նախագահի ընտրություններ, բացվել էր ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400-ը` երկրի սահմաններից դուրս։ Քվեարկության ընթացակարգին հետևում էր մոտ 1,5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում էր 8 թեկնածու։

Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ընտրատեղամասերում ավելի քան 99,83% ստուգված քվեաթերթիկների արդյունքով ստացել է ձայների 76,67%-ը։

Լրահոս
0