05:10 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Գոհար Ավետիսյան

Քիմ Քարդաշյանի հետքերով. Զատիկին ընդառաջ Գոհար Ավետիսյանն իր մազերն է ներկել... վարդագույն

© Instagram/ goar_avetisyan
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Ուղղափառ քրիստոնյաներն այսօր տոնում են Սուրբ Զատիկը, և հայտնիներից շատերը շտապում են սոցցանցերում իրենց բաժանորդներին շնորհավորել տոնի կապակցությամբ։ Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը յուրօրինակ ձևով է շնորհավորել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի —Sputnik. Դիմահարդարման ռուսաստանաբնակ հայազգի վարպետ Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում նա վարդագույն կեղծամով է։

Գեղեցկության ոլորտի աստղն իր նոր կերպարով շնորհավորել է բոլորին Զատիկի կապակցությամբ։

«Շնորհավոր բոլորիդ Զատիկը, սիրելիներս։ Մինչ բոլորը ձու էին ներկում, Վահիկը (Գոհարի ամուսինը — խմբ.) մազերս ներկեց։ Բոլորին ներդաշնակություն, խաղաղություն, սեր և հաջողություն եմ մաղթում։ Քրիստոս հարեավ ի մեռելոց», —լուսանկարը մակագրել է Գոհարը։

Բացի վարդագույն կեղծամից, դիմահարդարման թագուհին ձեռքում թռչող ափսեի տեսք ունեցող պայուսակ է բռնել։

Երկրպագուներին դուր է եկել հայտնի հայուհու նոր կերպարը, և բոլորն, ի պատասխան, շնորհավորել են նրան։

«Տոնդ շնորհավոր, Գոհար։ Շնորհակալություն կենսասիրության և հումորի համար։ Ձեր պատմություններն ու գրառումները միշտ ժպիտ են առաջացնում։ Դուք հիասքանչ ծիծաղ ունեք, այնպես որ դրան հնարավոր չէ չարձագանքել ու որպես պատասխան չծիծաղել։ Սեր և խաղաղություն ձեր տանը», — գրել է slovesnitsa մականունով օգտատերը։

Գոհարը նաև մի շարք հաճոյախոսություններ է ստացել իր լավատեսության ու կենսախնդության համար։

«Դուք այնքան դրական մարդ եք։ Մեր օրերում դժվար է այդպիսի մարդկանց հանդիպել, որոնք կարող են ծիծաղել իրենք իրենց վրա, լինել գեղեցիկ և միևնույն ժամանակ հաջողակ։ Դուք բարություն և լավատեսություն եք տարածում։ Ցանկացած զգեստով հիանալի տեսք ունեք։ Ցանկալի կլիներ, որ ձեզ նման մարդկանց շատ հանդիպեինք։ Երբեք մեկնաբանություն չեմ թողել ձեր գրառումների տակ, սակայն այսօր նման կերպարով տեսնելիս` ցանկություն առաջացավ գրելու։ Մնացեք այդքան դրական և հումորի մեծ զգացումով։ Երջանկություն և բարեկեցություն», — նշել է nataliaismailova1111 մականունով օգտատերը։

Մազերի վարդագույն երանգը, որը նորաձև դարձավ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի շնորհիվ, իսկապես սազում է դիմահարդարման վարպետին։ Հայուհին Instagram-ի իր էջում արդեն ավելի քան 4,7 մլն բաժանորդ ունի։

Ըստ թեմայի

Գոհար Ավետիսյանի երջանկության մեխանիկան. կյանքի յուրաքանչյուր վայրկյանը «կայֆով» ապրեք
Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանը ներկայացրել է իր սիրո պատմությունը
Գոհար Ավետիսյանը կորցնում է դեմքը. զվարճալի տեսանյութ
Pol-dance-ի աստղ Վարդան կմրցակցի «դիմահարդարման գուրու» Գոհար Ավետիսյանի հետ

Գլխավոր թեմաներ