00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերը ռուս դեսպանի սպանությունը փորձում են կապել հայերի և Գյուլենի անվան հետ

© AFP 2024 / OZAN KOSEУчастники антироссийской акции в Стамбуле
Участники антироссийской акции в Стамбуле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան ակտիվորեն փորձում է սեպ խրել Երևանի և Մոսկվայի հարաբերություններում` հայտարարելով Ֆեթուլլահ Գյուլենի և Ռուսաստանի հայ համայնքի կապերի մասին։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Ինչպես և ենթադրվում էր, ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումն ուղեկցվում է տարբեր տեղեկատվական հերյուրանքներով և մեդիա սադրանքներով, որոնց նպատակը ռուսական զանգվածային գիտակցության մեջ հայկական համայնքի նկատմամբ թշնամություն սերմանելն է։

Միաժամանակ, ինչպես հաճախ լինում է նման դեպքերում, սադրանքների հեղինակները լուրջ «կադրային» բազա չունենալու կամ սեփական ցածր մտավոր և կրթական մակարդակի պատճառով դիմում են տարբեր խաբեբաների, խարդախների և բացահայտ ստահակների ծառայություններին։ Ամբողջ կառուցվածքը աչքի է ընկնում միաժամանակ իր տհասությամբ և միաժամանակ համարձակությամբ։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

Фетхуллах Гюлен - Sputnik Արմենիա
Գյուլենին ՌԴ դեսպանի սպանության համար հեռակա ձերբակալության են դատապարտել Թուրքիայում

Վերջերս թուրքական Ahvalnews պարբերականի էջերում հայտնվել է Թալաթ Չեթին անունով ոմն մեկի մեկնաբանությունը, որը ներկայացված է որպես «Ղազախստանի Ազգային անվտանգության ակադեմիայի նախագահ»։ Այդ «նախագահը» մեկնաբանություն է տվել Akşam թերթին, որում փորձելով խելացի երևալ` մտորում է այն մասին, թե թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներն այսօր ակտիվորեն համագործակցում են Ռուսաստանում հայկական սփյուռքի հետ։

Ինչու՞ են հայ համայնքին վարկաբեկելու համար օգտագործվում հենց «Հիզմեթ» շարժումը և այդ շարժման անդամների հետ հայերի մտացածին կապերը։ Պատասխանը շատ ակնհայտ է։ Բայց սկսենք նախապատմությունից։

Ինչպես հայտնի է, Թուրքիայում 2016թ.-ի դեկտեմբերին ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից գրեթե անմիջապես հետո այդ հանցագործության համար պատասխանատվությունը թուրքական իշխանությունները գցեցին Գյուլենի վրա։ Ընդհանրապես վերջին 2-3 տարիներին իսլամական քարոզիչը դարձել է այն ամենի մեղավորը, ինչ տեղի է ունենում թուրքական հասարակությունում։ Տասնյակ հազարավոր թուրք քաղաքացիներ այսօր բանտերում են Գյուլենի և նրա շարժման հանդեպ համակրանք տածելու մեղադրանքով, և զարմանալի կլիներ, եթե ռուս դիվանագետի սպանությունն Էրդողանի ռեժիմը չօգտագործեր երկրի ներսում հերթական անգամ «սանձերը» ձգելու և ենթադրյալ գյուլենյան «վհուկների» դեմ որս սկսելու համար։

Գյուլենի կողմնակիցների մասնակցությամբ դեսպանի սպանության մասին թեզը կրկնում է նաև վերոհիշյալ Թալաթ Չեթինը։ Նրա խոսքով` ռուս-թուրքական համատեղ հետաքննության արդյունքում հայտնաբերվել են նյութեր, որոնք կապում են մարդասպանին` ոստիկանության նախկին սպա Մևլութ Ալթինթաշին, Գյուլենի հետևորդների հետ։

Սակայն կողքից դեսպանի սպանության ողջ պատմությունը` Ալթինթաշին արագ, գրեթե ակնթարթորեն չեզոքացնելով և նրան Գյուլենի շարժմանը հարելու մեղ մեղադրելով հանդերձ ոչ մի կերպ մանրամասն մշակված սցենարի տպավորություն չի թողնում, որը կարող էր գրված լինել Փենսիլվանիայում, որտեղ բնակվում է Գյուլենը։ Եվ չնայած Թուրքիայի իշխանությունների և նրանց մանկլավիկների ջանքերին, նրանք ի վիճակի չեն ապացուցել հակառակը, թաքցնել գրեթե ակնհայտը։

Убийство посла России в Турции - Sputnik Արմենիա
Թուրք պատգամավոր. ռուս դեսպանի սպանությունը մեզ գժտեցնելու փորձ է

Ռուս դեսպանին սպանել են Էրդողանի` Պուտինին ուղղված հայտնի նամակից վեց ամիս հետո, որում Էրդողանը ներողություն էր խնդրում սիրիական երկնքում կործանված ռուսական ինքնաթիռի համար և հավատարմության ու ընկերության երդում տալիս` առաջարկելով հաշտվել և նոր էջից սկսել հարաբերությունները։ 2016թ.-ի դեկտեմբերին Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կարծես սկսել էին կարգավորվել, և այդ ժամանակ ցուցահանդեսի ժամանակ ահաբեկչի գնդակը սպանեց ռուս դեսպանին։ Մի քանի անգամ կրակելով դեսպանի ուղղությամբ` Ալթինթաշը գոռացել է. «Չմոռանա՛ք Սիրիան, չմոռանա՛ք Հալեպը»։

Տարօրինակ է, բայց մարդասպանի խոսքերն արտացոլել են Ռուսաստանի և Սիրիայի գործողությունների հանդեպ թուրքական ղեկավարության իրական վերաբերմունքը։ Չնայած իրավիճակային միությանը` Ռուսաստանի և Թուրքիայի շահերն արաբական երկրում արմատապես տարբերվել են, և այսօր նույնպես տարբերվում են։ Քանի դեռ Ռուսաստանը Թուրքիայի համար կառուցում է «Ակույու» ատոմակայանը Միջերկրական ծովի ափին, բացում է իր շուկան թուրքական լոլիկների համար և զբոսաշրջիկներին թողնում Անթալիա և Մարմարիս, Անկարան շարունակում է պահանջել Սիրիայի օրինական նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, բռնազավթում երկրի հյուսիսային տարածքները և մեղադրում Ասադին իր խաղաղ քաղաքացիների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ։

Բացի այդ, Սիրիայում գործող մի շարք ահաբեկչական խմբավորումներ, որոնց կոչում են «չափավոր ընդդիմություն», մինչև հիմա զենք, փող և մարդկային համալրում են ստանում Թուրքիայից։ Այդ երկրի հասարակությունում կան մեծ թվով հասարակական-քաղաքական խմբեր, որոնք բացահայտ թշնամաբար են վերաբերվում Ռուսաստանին և քողարկված կերպով Էրդողանի ռեժիմի կողմից ղեկավարվելով` քայլեր են անում Ռուսաստանի դեմ։ Որևէ պատճառ չկա բացառելու, որ Ալթինթաշը գործել է`ելնելով այդ խմբերի շահերից։

Այդ մարդկանց գաղտնի կերպով աջակցելու փաստը թաքցնելու համար Էրդողանի ռեժիմը գործարկել է Գյուլենի մասնակցության մասին վարկածը։ Հակառակ դեպքում նա ստիպված կլիներ բացատրություն տալ Ռուսաստանի թիկունքին նոր հարված հասցնելու համար։ Ուղղակի իմաստով` թիկունքին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Հայերին ծեծած թիկնապահներին ազատ են արձակել. ինչո՞ւ է թուրքն այդքան վստահ գործում

Հնարավոր է, որ Թուրքիայի ներսում այդ ազգայնամոլական և իսլամիստական զանգվածի լոբբիստներից մեկն այսօր պարոն Թալաթ Չեթինն է։ Ճիշտ է, դա նրա մոտ չափազանց անգրագետ է ստացվում։ Ավելին, համացանցում կան բազմաթիվ հետաքրիր նյութեր, որոնք լույս են սփռում սույն կերպարի գործունեության վրա։ Որոշ աղբյուրների տեղեկությունների համաձայն` նա անկողնային սպիտակեղենի առևտրական է։ Բացի այդ, ոչ հեռավոր անցյալում Չեթինի անունը կապված է եղել շորթելու պատմության հետ։

Աչքի է զարնում այս պարոնի կոչումների բազմազանությունը։ Այսօր նա քաղաքագետ է, վաղը` գեներալ-լեյտենանտ, որը համակարգում է Ռուսաստանի արտաքին տնտեսական անվտանգության հարցերը, մյուս օրը` դիվանագիտական աշխատող, այդ ցուցակը կարելի է անվերջ շարունակել։

Անհասկանալի է միայն, թե ինչպես է թուրք հպատակը հայտնվել Ռուսաստանի տնտեսական շահերի «պահապանների» շարքում։ Նույնիսկ նրա «արկածների» թռուցիկ վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ, թե իրականում ում շահերն է պաշտպանում փորձառու խորամանկը։

Լրահոս
0