19:46 19 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Սերգեյ Ասլանյանի ավտոմեքենան

Անհայտ անձինք վնասել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի վերլուծաբան Սերգեյ Ասլանյանի մեքենան

Youtube/Эхо Москвы
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Ռադիոհաղորդավար Սերգեյ Ասլանյանը ենթադրում է, թե ովքեր կարող էին այդ քայլին դիմել։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Մոսկվայում անհայտ անձինք վնասել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Ասլանյանի մեքենան։ Այս մասին է հայտնում ռադիոկայանը։

Ասլանյանը վարում է «Ավտոտնակ» («Гараж») հաղորդումը։ Youtube-ի իր ալիքում ռադիոկայանը տեղադրել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մեքենան քերծել, կոտրել հայելին ու ծակել անվադողերը։

Ասլանյանը Mitsubishi Pajero-ն կայանած է եղել տան մոտ` չհսկվող կայանատեղիում, որտեղ մոտ 30 մեքենա է եղել, ոչ մի այլ մեքենա չի տուժել, նշում է «Նովայա գազետա» թերթը։ Այսպիսով` պատահական խուլիգանության վարկածը բացառվում է։

Ասլանյանը կարծում է, որ դեպքն անմիջական կապ կարող է ունենալ իր լրագրողական աշխատանքի հետ։ Ընկերությունը, որը կարող էր այդ քայլին գնալ, «հայտնի էր իր լկտի արարքներով, ու այդ ընկերության ընդդիմախոսները, որպես կանոն, երկար կյանք չեն ունենում կամ մարմնական վնասվածքներ են ստանում»։

Վեց տարի առաջ էլ դանակով հարձակվել էին Ասլանյանի վրա, նրան հիվանդանոց էին տեղափոխել։ Դեպքը տեղի էր ունեցել այն բանից, հետո, երբ մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները դժգոհ էին մնացել նրա ասածներից։

Գլխավոր թեմաներ