15:23 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Արևելյան Ղութա

Ռուսաստանի ՊՆ-ն գտել է Արևելյան Ղութայում քիմիական զենքի սադրանքի մասնակիցներին

© Sputnik / Mikhail Alaeddin
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Գերատեսչությունը բազմաթիվ ապացույցներ ունի, որ ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում իրագործվել է ծրագրված սադրանք` կապված քիմիական զենք կիրառելու հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գտել է Արևելյան Ղութայում իբր Բաշար Ասադի բանակի իրագործած «քիմիական հարձակման» հետևանքների մասին նկարահանած տեսահոլովակի անմիջական մասնակիցներին։ Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` գերատեսչությունը բազմաթիվ ապացույցներ ունի, որ ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում իրականացվել է ծրագրված սադրանք` կապված քիմիական զենք կիրառելու հետ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Սիրիայի օրինական իշխանությունների հասցեին շարունակում են հնչել անհիմն և մերկապարանոց մեղադրանքներ` կապված խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու հետ։ Կոնաշենկովի խոսքով` այդ մեղադրանքների նպատակը Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելու համար հող ստեղծելն է։

Կոնաշենկովը նշել է, որ մինչև հիմա ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները քիմիական զենք կիրառելու ապացույցներ չեն ներկայացրել։

Կոնաշենկովը հավելել է, որ Դումայի սադրանքին միացել է նաև Մեծ Բրիտանիան։ Ինչպես նա հավաստիացրել է, պաշտպանության նախարարության տրամադրության տակ կան նաև այլ ապացույցներ, որոնք վկայում են Արևելյան Ղութայում այդ սադրանքը կազմակերպելու մեջ Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցության մասին։

Ըստ թեմայի

Մոսկվան ապացույցներ ունի, որ Դումայում քիմիական գրոհը բեմադրված է եղել. Լավրով
«Շտապ օգնություն» Արևելյան Ղութայում կենդանի մնացած բնակիչների համար. տեսանյութ
Արևելյան Ղութայում կրակել են լրագրողների և 300 ընտանիքից բաղկացած շարասյան ուղղությամբ
Իրականում. ԱՄՆ-ին ընդամենը Սիրիայում մնալու պատրվակ է անհրաժեշտ

Գլխավոր թեմաներ