03:19 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Սերգեյ Լավրով

Լավրովը հայտնել է նյութի անունը, որով թունավորել են Սկրիպալին

© Sputnik / Михаил Воскресенский
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
441 0 0

Ռուսաստանի արտգործնախարարը հրապարակել է այն տեղեկությունները, որոնք ստացվել են Շվեյցարիայից գաղտնիության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Շվեյցարացի փորձագետները պարզել են, թե ինչ քիմիական միացություն է օգտագործվել Սկրիպալներին թունավորելու ժամանակ, դա BZ նյութն է։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ վկայաբերելով շվեյցարական Շպից քաղաքի ռադիոլոգիական և քիմիառադիոլոգիական վերլուծության կենտրոնի տվյալները։

Լավրովի խոսքով՝ այդ կենտրոնի մասնագետները մարտի 27-ին Քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպությունից ստացված նմուշների հետազոտությունների հիման վրա գտել են դրանցում պարունակվող BZ նյութը։ Լավրովը ներկայացրել է շվեյցարացի քիմիկոսների եզրակացությունը։

«Նմուշների փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել են BZ թունավոր նյութի և դրա պրեկուրսորների հետքեր, որոնք դասվում են երկրորդ կարգի քիմիական զենքի շարքը՝ ըստ քիմիական զենքն արգելելու կոնվենցիայի։ BZ-ը նյարդապարալիտիկ նյութ է, որը ժամանակավորապես շարքից հանում է մարդուն։

Հոգեմետ ազդեցություն է գործում կիրառելուց 30-60 րոպե անց և տևում մինչև չորս օր։ Այդ բանաձևերն ունեցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի այլ երկրները։ ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում նման քիմիական միացությունների մշակումներ չեն իրականացվել»։

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվել են բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Հենց այդ քաղաքում են թունավորել Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։

Ըստ թեմայի

Հայաստանը «Սկրիպալի գործի» համապարփակ ու թափանցիկ հետաքննության կողմնակից է. Բալայան
Ոչ մի պետություն Մոսկվայի մեղավորության ապացույցներ չի ներկայացրել Սկրիպալի գործով. ԱԳՆ
Ինչ նյութով են թունավորել Սկրիպալներին. Քիմիական զենքն արգելող կազմակերպության տարբերակը

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    312
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    160
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    220