18:06 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ուֆա

Ուֆայի քաղաքապետը հայտնել է ՀՀ 4 քաղաքացու մահվան պատճառները

© vk/ Ресторан "Пристань"
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
3201

Անհատ ձեռներեցները չեն պահպանում անվտանգության կանոնները, վաղ թե ուշ ողբերգությունը պետք է տեղի ունենար, հայտնել է Յալալովը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ուֆայում 5 մարդու, այդ թվում ՀՀ 4 քաղաքացու մահվան պատճառ է դարձել ջրհորերի և կոյուղու համատեղումը, երեքշաբթի լրագրողներին է ասել քաղաքապետ Իռեկ Յալալովը, հայտնում է Ufatime պարբերականը։

«Եթե մենք կենսապահովման հիմնական ձեռնարկություններում և խոշոր արդյունաբերական ընկերություններում կարգի ենք բերել ստորերկրյա օբյեկտներում աշխատելու հարցերը, ապա մասնավոր սեփականատերերի մոտ կամայականություն է տիրում», — ասել է Յալալովը:

Նա նշել է, որ ողբերգության պատճառ է դարձել ջրմուղի և կոյուղու ուղեգծերի համատեղումը։

«Ինչպե՞ս կարելի է համատեղել կոյուղին և ջրմուղի խողովակները։ Ինչպե՞ս։ Չէ՞ որ դա նախապես տեղադրված մահացու ռումբ է։ Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար և տեղի ունեցավ։ Երկու ուղեգիծ կառուցելու փոխարեն, նրանք մեկի մեջ են խցկել ամբողջ», – ասել է Յալալովը։

Նա առաջարկել է բոլոր ձեռնարկություններում արտապլանային հրահանգում անցկացնել և մանրակրկիտ վերլուծություն անել` մասնավոր տարածքներում հաշվարկելով ինժեներային օբյեկտների քանակը։

Ապրիլի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ 4 քաղաքացի Ուֆայում մահացել է կոյուղու հորում։ Նախնական վարկածի համաձայն` ռեստորանի աշխատակիցներից մեկը 2018 թվականի ապրիլի 13-ի ցերեկը իջել է հորը, ջուրը միացնելու համար և կորցրել է գիտակցությունը։ Սա տեսնելով մյուս աշխատակիցները սկսել են փրկել նրան, սակայն նույնպես կորցրել են գիտակցությունը։

Գլխավոր թեմաներ