07:01 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
46230

Ղրիմի կամրջի բացման արարողությանը ներկա էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածի հանդիսավոր բացումը կայացավ մայիսի 15-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց Կերչի նեղուցով անցնող կամրջի բացման արարողությանը։

Մի քանի տասնյակ մեքենաներն ու կամրջի կառուցողները առաջինն անցան Կերչի նեղուցի երկու ափերը միացնող անցումով։

«ԿամԱԶ»–ներից մեկի ղեկի դիմաց նստեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այդ նա շնորհավորեց բանվորներին Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածի բացման կապակցությամբ։

«Գնացինք», — ասաց Պուտինն ու «ԿամԱԶ» նստեց։

Հիշեցնենք` Պուտինն անձամբ էր համակարգում Ղրիմի կամրջի շինարարությունը։ Ավելին` նա չորս անգամ շինարարության վայր է գնացել` տեսչական ստուգումներ իրականացնելու։

Ավտոմեքենաների համար ճանապարհը բաց կլինի մայիսի 16-ից։

Ղրիմի կամուրջը, որի երկարությունը 19 կմ է, ամենաերկարը կլինի Ռուսաստանում։ Շինարարության արժեքը կազմել է 6,9 միլիարդ ռուբլի: Անցուղու թողունակությունն օրական 40 հազար ավտոմոբիլ է և 47 զույգ գնացք, տարեկան 14 միլիոն ուղևոր և 13 միլիոն տոննա բեռ:

Գլխավոր թեմաներ