00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բրավո, Սաթենիկ»․ ինչո՞ւ Յուլիանա Կարաուլովան ցանկացավ Հայաստան գալ

© НТВАрмянская участница второго сезона телевизионного шоу "Ты супер!" Сатеник Геворгян
Армянская участница второго сезона телевизионного шоу Ты супер! Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի շոումեն ու երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը Սաթենիկ Գևորգյանի հետ կատարել է «Իմ Հայաստան» երգը։ Նրանք այնպես են կատարել երգը, որ Յուլիանա Կարաուլովան սկսել է իր մեջ հայի արյուն փնտրել։

Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով

Առանց ծնողական խնամքի երեխաների համար «Ты супер!» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլից առաջ լարված մթնոլորտ էր տիրում։ Ժյուրիի անդամներ Իգոր Կրուտոյը, Յուլիանա Կարաուլովան, Վիկտոր Դրոբիշը, Սերգեյ Լազարևը զբաղեցրել էին իրենց տեղեր, իսկ հանդիսատեսը շունչը պահած սպասում էր շոուին։ Ետնաբեմում իրենց ելույթին էին սպասում 11 մասնակիցները։ Այդ թվում՝ Վերա Յարոշիկը Բելառուսից ու Սաթենիկ Գևորգյանը Հայաստանից։

«Ты супер» նախագծի հայաստանյան մասնակիցը պատմել է մրցույթի եզրափակիչ փուլին նախապատրաստվելու մասին - Sputnik Արմենիա
Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»-ի եզրափակիչից առաջ պատմում է իր զգացողությունների մասին

Եզրափակիչ դուրս եկած մասնակիցների ճակատագիրը պետք  է որոշվեր հանդիսատեսի քվեարկությամբ։ Մասնակիցները, որոնք հինգ ամիս շարունակ ապացուցում էին, որ իսկապես սուպեր-վոկալիստներ են, հուզվում էին ելույթից առաջ։

Սաթենիկ Գևորգյան․ բոլորս արդեն հաղթել ենք

«Ուրախ եմ, որ եկել եմ այս մրցույթ ու եզրափակիչ հասել։ Շատ բարդ էր, հատկապես՝ երկրորդ փուլում։ Մտածում էի, որ չեմ անցնի, որ ժյուրիի անդամները չեն սեղմի կոճակները, բայց սեղմեցին», — խոստովանեց Սաթենիկը։

Երբ  ձմռանն աղջիկը նոր էր Մոսկվա եկել, թարգմանչի օգնությամբ էր շփվում։ Հինգ ամիս անց Սաթենիկը հանգիստ ռուսերեն պատասխանում է  հարցերին։

Նա պատմում է, որ առաջին փուլի ժամանակ հետևում էր ժյուրիի արձագանքին, վախենում, որ երեք կոճակներից ոչ մեկը չի սեղմվի, ու դա նրան շեղում էր։ Սակայն աղջկա տաղանդը նկատեցին, ու նա եզրափակիչ հասավ։ Սաթենիկը շատ է  արժեքավորում ժյուրիի անդամների  գնահատականը, սակայն ամենաթանկ գնահատականը բարեկամների կարծիքն է։

«Շատ հաճելի էր, երբ եղբայրներս ու քույրերս զանգում ու ասում էին, որ հպարտանում են ինձանով», — խոստովանեց  աղջիկը։

Սաթենիկը եզրափակիչ փուլից առաջ էլ էր հուզվում, սակայն դա այլ հուզում էր։

«Մենք բոլորս արդեն հաղթել ենք, բոլորս եզրափակչում ենք։ Ես հուզվում եմ, քանի որ այսօր մեծ համերգի եմ մասնակցում», — ասաց նա ու գնաց պատրաստվելու։

Յուլիանա Կարաուլովա․ այնպես էին երգում, որ ուզեցի Հայաստան գնալ

Կուլիսներում հայտնվեց Գարիկ Մարտիրոսյանը, որն ի տարբերություն իր հեռուստատեսային կերպարի, շատ լուրջ ու հուզված էր։ Կիսաձայն երգում է՝ վախենում է ձայնը գնա։ Վերջապես, մոտենում է Սաթենիկին ու թեթև հեգնանքով ասում է․«Արի երկու տանկի պես ելույթ ունենանք։ Ամենակարևորը՝ մի տխրի»։ Մարտիրոսյանը ակնարկում է իրենց երգը, Սաթենիկի սիրելի «Իմ Հայաստանը»։

Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
Հիասքանչ Սաթենիկ Գևորգյանը կպայքարի «Ты супер!» մրցույթի գլխավոր մրցանակի համար

«Երեկոյի ընթացքում այս երգը կատարելը խորհրդանշական է։ Նախ, ես ու Սաթենիկը Հայաստանից ենք։ Հետո էլ ուղիղ տասը տարի առաջ մահացավ այս երգի հեղինակը՝ հիանալի կոմպոզիտոր Անատոլի Դնեպրովը։ Ես միշտ հպարտանում եմ, որ աջակցում եմ հայրենակիցներիս, հատկապես, երբ նրանք տաղանդավոր ու գեղեցիկ են։ Բրավո, Սաթենիկ», — բեմից ասում է Գարիկը։

«Այնքան ուզեցի Հայաստան գնալ, ասես հայկական արմատներ ունեմ։ Շատ վաղուց եմ այնտեղ եղել, իսկ այս երգի շնորհիվ կրկին ուզեցի լինել Հայաստանում», — այսպես է գնահատել Գևորգյան-Մարտիրոսյան դուետը Յուլիանա Կարաուլովան։

Ու ասաց Սաթենիկին․ «Դու որպես իսկական աստղ ես տուն կվերադառնալու։ Դու արդեն երգել ես հայ ժողովրդի ամենահայտնի ու ամենահմայիչ ներկայացուցիչներից մեկի հետ։ Կեցցե՛ս։ Շնորհակալություն, որ այդքան ընկերասեր ես, շփվող ու բաց»։

«Ձեզ հաջողվեց Հայաստանի հանդեպ սեր ու հարգանք առաջացնել, սա հպարտություն է։ Ամեն ինչ անկեղծ էր», — նշեց Իգոր Կրուտոյը։

«Այսքան փոքր աղջնակի մեջ այդքան մեծ ձայն, այդպիսի հմայք։ Դու այնքան առույգ ես, չվհատվող, միշտ փորձում էիր ռիսկի դիմել ու ուրախացնել քո ելույթներով։ Ու ամեն անգամ զարմացնում էիր։ Դա հիանալու երկլեզու ելույթ էր։ Շնորհավորում եմ», — հավելեց Սերգեյ Լազարևը։

Սերգեյ Կոչետկով․ մրցույթի կախարդանքը նույնիսկ էկրաններից այն կողմ է զգացվում

Հինգ ամիս շարունակ Ռուսաստանի, մերձավոր արտասահմանի, Բալթիայի, Գերմանիայի նույնիսկ Սիրիայի, բոլոր այն երկրների հանդիսատեսները, որտեղից երեխաները եկել են, ուշադիր հետևում էին «Ты супер!» մրցույթի 82 մասնակցի ճակատագրին։ Այս մրցույթը կազմակերպում է ՆՏՎ հեռուստաալիքն ու Sputnik տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն։

Սաթենիկ Գևորգյանը պատմել է «Ты супер» երգի մրցույթի եզրափակիչ փուլից հետո ապագա ծրագրերի մասին - Sputnik Արմենիա
Ի՞նչ է անելու գյումրեցի Սաթենիկը «Ты супер!» մրցույթից հետո. տեսանյութ

Երկրորդ սեզոնի հաղթողներին հայտարարելուց առաջ բեմ դուրս եկավ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Կոչետկովը։ Նա հայտնեց, որ մերձավոր արտասահմանից ու Բալթիայից բոլոր մասնակիցները մինչև 18 տարեկան ամենամսյա թոշակ են ստանալու։ Իսկ եզրափակիչ դուրս եկած Վերա Յարոշիկն ու Սաթենիկ Գևորգյանը մեկ տարի շարունակ իրենց քաղաքներում՝ Բրեստում ու Գյումրիում, վոկալով զբաղվելու հնարավորություն են ստանալու։

«Այս մրցույթի ամենալավ կողմը հույզերն են։ Անհնար է անտարբեր նայել՝ ինչպես են երեխաները երգում, հուզվում, պատրաստվում։ Կարծում եմ` նրանց համար սա մի ամբողջ կյանք է։ Նրանց կյանքն առանց այն էլ բարդ է եղել, ու հանկարծ հայտնվում են լրիվ այլ՝ բեմական, երաժշտական աշխարհում, բացահայտվում են ու դառնում պարզապես կախարդական։ Այդ կախարդանքը նույնիսկ էկրաններից այն կողմ է զգացվում։ Շնորհակալություն բոլոր երեխաներին, որոնք մեզ այսպիսի հույզեր պարգևեցին», — ասաց Սերգեյ Կոչետկովը։

Եվ ահա արդեն հայտնի են «Ты супер!» մրցույթի դափնեկիրները։ Առաջին տեղը՝ Դիանա Անկուդինովա, երկրորդը՝ Վերա Յարոշիկ, երրորդը՝ Ռոման Դրուժինին, չորրորդը՝ Էլվիրա Յախյաևա, հինգերորդը՝ Վլադիմիր Սկրիպալ։

Հանդիսատեսի համակրանքի մրցանակը հասավ Զենովյա Սվերչկովային։ Այս անգամ «Նոր ալիք» կմեկնի Դիանա Անկուդինովան, իսկ մանկական «Եվրատեսիլի» ընտրական փուլին կմասնակցի Ալեքսանդրա Կիրիլչուկը։

Սաթենիկ Գևորգյանը հաղթողների հնգյակում չէր, սակայն ինչպես նշում էին շատերը, այդ թվում՝ Սերգեյ Լազարևը․«Դու արժանացել ես եզրափակիչ դուրս գալուն»։

Լրահոս
0