00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետերբուրգյան շքեղություն և հայկական պարզություն. մի եկեղեցու անսովոր պատմություն

© Sputnik / Ani LiparityanАрмянская апостольская церковь Святой Екатерины (18 век), Санкт Петербург
Армянская апостольская церковь Святой Екатерины (18 век), Санкт Петербург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չորս կրոնների ներկայացուցիչների պատմուճանները, այդ թվում` հայ հոգևորականի շուրջառը, պահվում են Սանկտ Պետերբուրգի «Ռուսաստան` իմ պատմություն» պատմական պարկում։ Այցելուներին պատմում են այն հիմնական կրոնների պատմությունը, որոնք ներկայացված են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Սանկտ Պետերբուրգի կենտրոնում` Նևսկի պողոտայում, քրիստոնեական տարբեր եկեղեցիներ կան։ Ուղղափառ, կաթոլիկ և լյութերական եկեղեցիների կողքին է նաև հայկական եկեղեցին։

Собор Святого Христа Всеспасителя - Sputnik Արմենիա
Սպահանի հայկական եկեղեցին այցելության համար պարտադիր վայրերի ցուցակում է

«Ռուսաստան` իմ պատմություն» պատմական պարկում պահվում են չորս կրոնների ներկայացուցիչների պատմուճանները, այդ թվում` հայ հոգևորականի հագուստը։

Միայն կաթոլիկ եկեղեցին է նվիրել պատմուճանը թանգարանին, իսկ մնացածը ստիպված են եղել կարել, որպեսզի ցույց տան պատմական այգու այցելուներին, որոնց պատմում են Սանկտ Պետերբուրգի հիմնական կրոնների մասին պատմությունը։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայկական եկեղեցու հետքերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Դեպի երազանք տանող բարդ ուղին

Ինչպես վկայում են պատմաբանները, հայերը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում հայտնվել են քաղաքի հիմնադրումից հետո։ Համայնքը ստեղծվել է 1710թ-ին, իսկ արդեն 1714թ-ին «հյուսիսային» հայերը` Մինաս վարդապետի գլխավորությամբ, թույլտվություն են խնդրել հայկական եկեղեցի կառուցելու համար։ Այդ ժամանակ քաղաքային իշխանությունները մերժել են հայ համայնքին։

© Sputnik / Ani LiparityanՀոգևորականների հագուստ
Одеяния священнослужителей (первое слева - одежда армянского священника) в мультимедийном историческом парке Россия - моя история, Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Հոգևորականների հագուստ

11 տարի անց Սինոդը թույլտվություն է տվել, բայց ինչ-որ բան խանգարել է, և շինարարությունը չի սկսվել։

Ավելի ուշ` 1740թ-ին, այդ հարցով զբաղվել է հայ վաճառական Լուկա Շիրվանովը (Ղուկաս Շիրվանյանը), սակայն կայսրուհի Աննա Իոանովնայի մահը խանգարել է նրան կյանքի կոչել այդ գաղափարը։ Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1770թ-ին` Եկատերինա 2-րդի կառավարման շրջանում։

Եկեղեցի կառուցելու թույլտվությունը տրամադրվել է հայ համայնքի ղեկավար Իվան Լազարևին (Հովհաննես Լազարյան)` եկատերինյան դարաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկին։

Պետք է ասել, որ Յուրի Ֆելտենի նախագծով կառուցված Սուրբ Եկատերինայի եկեղեցու շենքը տարբերվում է մյուս հայկական եկեղեցիներից։ Այս կառույցը հայկական ճարտարապետության տիպիկ նմուշ չես համարի։ Պատմաբանների կարծիքով` անսովոր ճարտարապետական ոճն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ընդհանուր տեսքը պահպանելու համար։

Պատմությունն ու ներկան

Արդեն 1772թ-ին հավատացյալները վերջապես կարող են մտնել օծված եկեղեցի և աղոթել։ Ավելի ուշ այդ սուրբ վայրը սկսել են անվանել Պետերբուրգում հայկական մշակույթի կենտրոն։

Церковь Святого Егише в Лондоне - Sputnik Արմենիա
Ինչպես Լոնդոնի եկեղեցին հայկական դարձավ, և ինչ կապ ունի Երևանի պատվավոր քաղաքացին

Խորհրդային տարիներին այդ եկեղեցին չի գործել և միայն 1990-ականների սկզբին է դռները կրկին բացել հավատացյալների համար։

Այսօր հայկական եկեղեցին դարձել է քաղաքի բացառիկ զարդերից մեկը։ Տասնյակ հավատացյալներ ամեն օր գնում են եկեղեցի։ Հանգստյան օրերին այստեղ բազմամարդ է լինում։

Զբոսաշրջիկները հետաքրքրությամբ ուսումնասիրում են շենքի վրա տեղադրված ցուցատախտակը, լուսանկարվում ճարտարապետական արվեստի ստեղծագործության ֆոնին և հիանում դրա գեղեցկությամբ։

Լրահոս
0