16:50 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Հայաստանի ժողովուրդը հույս ունի նորովի զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները. Փաշինյան

© Sputnik / Сергей Гунеев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (476)
273 0 0

Այդ հարաբերությունները հիմնված են ժողովուրդների բարեկամության, երկու երկրների շահերը հարգելու և 2 երկրների ինքնիշխանության վրա։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանի ժողովուրդը հույս ունի նորովի, ավելի արդյունավետ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Շնորհակալություն հայտնելով Պուտինին հանդիպման հնարավորության համար՝ Փաշինյանը շնորհավորել է նրան Ռուսաստանի օրվա և Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի կապակցությամբ։

«Սա համաշխարհային մասշտաբի միջոցառում է, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Մոսկվայի վրա», — հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունեն, որոնք կարելի է ընդլայնել և խորացնել։ Այս մասին մինչև այդ էլ հայտարարություններ արվել են, որոնք հիմա արդեն իրագործվում են, հավելել է նա։

«Կարծում եմ, որ բոլորը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում գոհ են մեր հարաբերությունների զարգացումից։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն յուրահատուկ լինել և հուսով եմ, որ ավելի առանձնահատուկ կդառնան», — հայտարարել է Փաշինյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը հույս ունի ավելի արդյունավետ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները «երկու ժողովուրդների բարեկամության, մեր երկրների շահերը հարգելու և դրանց ինքնիշխանության հիման վրա։

Նա հույս է հայտնել, որ ռուսական ղեկավարության հետ հանդիպումները հաճախակի և կանոնավոր կդառնան, քանի որ բազմաթիվ հարցեր քննարկման կարիք ունեն։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր` հունիսի 13–ին` մասնակցելու Մոսկվայում հունիսի 14–ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (476)

Ըստ թեմայի

Փաշինյանը նորություններ է հայտնում Մոսկվայից
Փաշինյանը հակամարտության գոտում տիրող իրավիճակը քննարկեց Մինսկի խմբի համանախագահների հետ
Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ