08:28 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.57
  • GBP639.68
  • EUR560.79
  • RUB7.40
Մարգարիտա Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյանը Փաշինյանի հետ գինի է խմել ու կարևոր հարց ուղղել

© Sputnik / Илья Питалев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (476)
207861

Նիկոլ Փաշինյանը Մարգարիտա Սիմոնյանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները այսուհետև կլավանան։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյայի» և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ճաշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։

«Հենց հիմա ճաշում ենք Փաշինյանի հետ։ Երեկ նա մեր ալիքին հարցազրույց է տվել, իսկ այսօր ճաշելիս ես հայ-ռուսական բարեկամության կենացը խմեցի ու հարցրի` ի՞նչ է նա մտածում այդ բարեկամության մասին», — գրում է Սիմոնյանը։

Վարչապետը պատասխանել է, որ հիմա այդ հարաբերությունները կլավանան, նա համոզված է, որ դրանք արդեն իսկ լավացել են։ «Հենց դրա կենացը խմեցինք»,- գրում է Սիմոնյանը

Գրառմանը կից լուսանկարում հայկական Takar գինին է պատկերած։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել հունիսի 13-ին։ Հենց նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունը։ Այսօր նա կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (476)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցեց Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելեց Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր. տեսանյութ
Ի՞նչ է անում Փաշինյանի կինը Մոսկվայում. լուսանկարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զաբիվակայի հետ Մոսկվայում գնդակ է խաղացել. տեսանյութ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ