10:35 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.57
  • GBP639.68
  • EUR560.79
  • RUB7.40
Գեորգի Կոտ. վարսավիրական արվեստի աշխարհի կրկնակի չեմպիոն

Հայաստանի երեխաների համար. Կոտը ասել է, թե ինչքան գումար է հավաքել իր բարեգործական ակցիան

© Photo: facebook/ Георгий Васильевич Кот
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Վարսավիրական արվեստի աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի դիզայներների միության անդամ Գեորգի Կոտը Instagram–ում պատմել է, թե ինչպես է անցել վարպետության բարեգործական դասը Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Գեղեցկության միջազգային ակադեմիայի ղեկավար Գեորգի Կոտի բարեգործական վարպետության դասընթացը հիանալի է անցել. ոճաբանին հաջողվել է  երեխաների բուժման համար 10.125 դոլար հավաքել։

Շքեղ զգեստեր, յուրօրինակ սանրվածքներ ու տոնական տրամադրություն. այս ամենը կարելի է տեսնել տեսանյությում, որը ոճաբանը հրապարակել է Instagram–ի իր էջում։

Հիշեցնենք` հունիսի 13–ին կայացավ Գեորգի Կոտի բարեգործական երեկոն։ Ոճաբանի վարպետությանը դասընթացն ու շոուն հավաքել էին գումար, որն ուղղվելու է հայ երեխաների բուժմանը։

«Բարի լույս։ Երեկ հիանալի օր էր։ Խոստովանեմ. թեև վախենում էին, գերագույն հաճույք ստացա։ Ամեն ինչ մի շնչով անցավ։ Ինձ համար դա Հայաստանի երեխաներին օգնելուն ուղղված մեծածավալ բարեգործական վարպետության դասընթացի առաջին քայլն էր», – գրել է ոճաբանը։

Նա նշեց, որ հենց  առաջին փորձը հաջողվեց, քանի որ 10.125 դոլար  է հավաքվել։

Ոճաբանը խոստացել է ավելի ուշ լուսանկար ու տեսահաշվետվություն հրապարակել, որպեսզի շնորհակալություն հայտնի բոլոր այն մարդկանց, որոնք այդ բարդ առաքելության իրականացման գործում աջակցել են նրան։

Գեորգի Կոտի հյուրն էր հայտնի էստրադային երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը ելույթ էր ունենում վարպետության դասընթացին հաջողրդող հանդիսավոր երեկոյի ընթացքում։

Գլխավոր թեմաներ