00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարիա Զախարովան խիստ սաստեց ադրբեջանցի լրագրողին սադրիչ հարցի համար

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցМария Захарова
Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանքի փորձ է անվանել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեղադրել է Trend ադրբեջանական գործակալության լրագրողին` սադրելու փորձի համար։

Գործակալության լրագրողը խնդրեց ՌԴ ԱԳՆ–ին ուղղել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտեմ Կոժինի մասնակցությամբ ճեպազրույցի «սղագրության մեջ առկա սխալը»։

Брифинг официального представителя МИД РФ М. Захаровой - Sputnik Արմենիա
Զախարովան` Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին. «Պետք չէ շփոթել ձևաչափերը»

Ինչին ի պատասխան Զախարովան հարցրեց` ինչո՞ւ միայն նման խնդրի վերաբերյալ գործակալության ներկայացուցիչները մանրախնդիր մոտեցում ունեն` նշելով, որ ինքն անձամբ բազմիցս վկա է եղել իր և իր գործընկերների խոսքերի խեղաթյուրմանը։

«Նման մանրախնդիր մոտեցում չեմ հիշում, երբեք։ Կարծում եմ, որ մեր ճեպազրույցները կազմակերպվում են փաստացի պատասխաններ ստանալու համար։ Սակայն, մոտ երեք տարվա ընթացքում, ցավոք, բազմիցս բախվել եմ այնպիսի իրավիճակների հետ, երբ հարցերը քաղաքական հայտարարությունների նման են հնչում։ Եվ դուք գիտեք այդ մասին։ Եվ արվում է դա, ցավոք, ոչ թե շատ բարդ իրավիճակի կարգավորմանը նպաստելու, այլ գուցե որևէ այլ նպատակներով», – ասաց Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ–ում պատրաստ են պատասխանել, պարզաբանել։ Սակայն ճիշտ չեն սադրիչ բնույթի հարցերը։ Հատկապես այն բարդ հարցերի վերաբերյալ, որոնց պատճառով տուժում են երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները, ընդգծեց Զախարովան։

Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործակալությունից նրան ոչ մի անգամ չեն զանգահարել, թեև Ադրբեջանի այլ ԶԼՄ–ներից զանգեր եղել են։

Заместитель руководителя администрации президента РФ – пресс-секретарь президента РФ Дмитрий Песков - Sputnik Արմենիա
Կրեմլը մեկնաբանեց Փաշինյանի ու Ալիևի ծանոթությունը

«Եթե կոնկրետ ձեզ` որպես լրագրողի և ձեր գործակալությանը մտահոգեր այդ խնդիրը, հավանաբար, դուք ժամանակ կգտնեիք հարցնել այդ մասին հեռախոսով։ Ինչո՞ւ եք դուք երկու շաբաթ անց բարձրացնում այդ հարցը հրապարակավ։ Ուրեմն, սադրելու ցանկություն կա», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանն անում է առավելագույնը արցախյան հակամարտության կարգավորման համար, քանի որ նախ` Մոսկվայում ուզում են, որպեսզի երկու ժողովուրդները, վերջապես, կարգավորեն այդ արյունալի խնդիրը։

Երկրորդ` քանի որ Ռուսաստանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ Հայաստանի, և Ադրբեջանի հետ, նաև ուզում է, որ այդ երկրները զարգացնեն հարաբերություններն իրար միջև։

«Եվ ինձ թվում է, որ իմ ու ձեր խնդիրը, մեր աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի մոտեցնենք, այլ ոչ թե հեռացնենք կարգավորման պահը», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը տարակուսանք էր հայտնել բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող «լեզվաբանական և իմաստաբանական ճանապարհով ռուս գործընկերոջ պրոֆեսիոնալ և դիվանագիտական բանավոր պատասխանը փոփոխելու» վերաբերյալ։

Լրահոս
0