05:42 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Թինա Կանդելակի ր Մարգարիտա Սիմոնյան

Կանդելակին` իսկական հայերի մասին, կամ ինչպես է Տիգրան Քեոսայանը զբոսանքի տանում զոքանչին

© Sputnik / Екатерина Чеснокова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
298050

Թինա Կանդելակին և Մարգարիտա Սիմոնյանը խոսել են հայերի և ընտանեկան հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Ռուս հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը զվարճացրել են օգտատերերին օնլայն ռեժիմով իրենց հարազատների մասին խոսակցություններով։

Թինան իր Telegram ալիքում գրել է, որ զբոսանքի ժամանակ հանդիպել է հայտնի հայ ռեժիսոր Տիգրան Քեոսայանին (Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը` խմբ.)։

«Նիկոլյան փողոցով գնում ենք Ամիրան «Խաչ» բլոգերի հետ։ Տեսնում ենք` մեզ ընդառաջ է գալիս կովկասյան վառ դեմք։ Եվ ի՞նչ եք կարծում, ո՞վ է։ Տիգրան Քեոսայանը զբոսնում է Մարգարիտա Սիմոնյանի մոր և քրոջ հետ։ Փեսա չէ, ոսկի է, ոսկի», – գրել է Թինան։

Սիմոնյանը հումորով է պատասխանել. «Ասա` շատ լավն է, չէ՞։ Մինչ ես վարորդական իրավունք եմ ստանում, նա իմ հարազատներին է ման տալիս»։

«Զոքանչին, ոչ թե ուղղակի հարազատներին։ Այնքան լավ էին զբոսնում, մոռացել էին քո և քո վարորդական իրավունքի մասին, վայելում էին եղանակը, մարդկանց։ Իսկական հայեր», – հավելել է Թինան։

Սիմոնյանն ավելացրել է, որ զոքանչը` այսինքն` իր մայրը, ապրում է իրենց հետ։

«Ինչպես և նրա մայրը։ Նրա մայրն անընդհատ պաշտպանում է ինձ, իսկ իմը` նրան։ Այդպես էլ ապրում եքն, կայֆ է, չէ՞», – բացատրել է Սիմոնյանը։

Ահա այսպիսի մտերմիկ և անբռնազբոսիկ զրույց են ունեցել ռուսական մեդիա ոլորտի հայտնի կանայք։

Սիմոնյանը ծանոթացել է Քեոսայանի հետ 30 տարեկանում։ Զույգն ունի երկու երեխա։

Ըստ թեմայի

«Տարօրինակ է, որ մեզանից հետո տարածքը չեն ախտահանել». Մարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյանը փորձարկել է հայ ծրագրավորողի «կատարյալ» սթարթափը. լուսանկար
Խորոված և երգեր. ինչպես Մարգարիտա Սիմոնյանը կնշի Հաղթանակի օրը
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ