22:48 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.09
  • GBP624.17
  • EUR554.26
  • RUB7.37
Արմեն Սարգսյան

Նախագահ Սարգսյանը գնացել է ֆուտբոլ ու համերգ դիտելու

© Photo: official site of the President of RA
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
14410

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա։ Նախագահի մամուլի ծառայությունը ներկայացրել է այցի ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալլա-համերգին:

Իսկ հուլիսի 15-ին «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

Հիշեցնենք` ֆուտբոլային գլխավոր գավաթի համար պայքարելու իրավունք են ստացել Ֆրանսիայի ու Խորվաթիայի հավաքականները։

Հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը՝ հունիսի 15-ին, ժամը 19։00-ին։ Երրորդ տեղի համար պայքարում հուլիսի 14-ին կմրցեն Բելգիայի ու Անգլիայի հավաքականները։

Ըստ թեմայի

Bellissiama. ԱԱ– 2018–ի ամենակրքոտ ֆուտբոլասեր է ճանաչվել Playboy-ի մոդելը
Նեյմարը չի ընկել, այլ «դուրս է թռել». ինչպես Բրազիլիան պարտվեց Բելգիային ԱԱ–2018–ի խաղում
«Իսկ ո՞ւմ եք Դուք երկրպագելու». Փաշինյանը պատասխանել է ԱԱ–2018-ի մասին հարցին
Բոլորը գիտեն, որ իմ տատիկը ռուս է. Մխիթարյանը պատմել է, թե ում է սատարելու ԱԱ–ում
թեգերը:
Արմեն Սարգսյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ