00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավապաշտպան. Հորը սպանած Խաչատուրյան քույրերը ճնշված են, անհանգիստ. բացառիկ

© Photo : Никеричев Андрей / АГН МоскваЗадержанная по обвинению в убийстве отца 19-летняя Ангелина Хачатурян во время избрания меры пресечения в Останкинском суде (30 июля 2018). Москвa
Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Ангелина Хачатурян во время избрания меры пресечения в Останкинском суде (30 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբանին մինչև հիմա թույլ չեն տվել հանդիպել հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին, պատմել է ՀԴՀ պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Խաչատուրյան քույրերը, որոնք մեղադրվում են իրենց հորը սպանելու մեջ, տարբեր բանտախցերում են գտնվում և անհանգստանում միմյանց համար, Sputnik–ին է պատմել Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի (ՀԴՀ) պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովը։ Այսօր դատարանը կրկին կանդրադառնա նրանց կալանավորելու մասին հարցին։

Полицейский автомобиль. Архивное фото - Sputnik Արմենիա
Երեք քույրերը դաժանորեն սպանել են հորը. ի՞նչ է կատարվել Խաչատուրյանների ընտանիքում

«Երևում է, որ նրանք անհանգստանում են։ Անհանգստանում ոչ միայն ամեն մեկն իր համար, այլ միմյանց համար։ Տխուր են, ճնշված։ Մենք փորձեցինք խոսել նրանց հետ, սակայն աղջիկներին հանգստացնել չի հաջողվում։ Նրանք սարսափելի բաներ են պատմում։ Հայրն անընդհատ նրանց ծեծում էր, սպառնում էր սպանել։ Նա մի մեծ զինանոց ուներ` որսորդական հրացան, ատրճանակ, դանակներ, մահակ, նագան։ Դրանցով նա սպառնում էր նրանց, ծեծի ենթարկում», – նշել է ՀԴՀ քարտուղարը։

Մելնիկովի խոսքով` նրանք Հյուսիս–արևելյան վարչական շրջանի մեկուսարանի պայմաններից չեն դժգոհում։ Իրավապաշտպանները մշտապես նրանց հետ կապի մեջ են և ստուգում են նրանց վիճակը։

«Աղջիկներից երկուսը վնասվածքներ էին ստացել, նրանք ձեռքի և ոտքի շրջանում դանակի վերքեր ունեն։ Մենք ստիպված էինք «շտապօգնություն» կանչել, որպեսզի անհրաժեշտ վիրակապեր դնեն, մեկուսարանում բուժակ չկա», – նշել է նա։

Սպանությունից առաջ աղջիկներն իրավապաշտպաններին չեն դիմել, հորից վախեցել են։ «Նրանք վախենում էին։ Սոցծառայությունները փորձում էին նրանց տուն գնալ, սակայն, աղջիկների խոսքերով, հայրը դուռը չէր բացում։ Հավանաբար, դպրոցից ահազանգեր եղել են. վերջին մեկ տարվա ընթացքում աղջիկները 7 անգամ են դպրոցում եղել, չեն կարողացել հանձնել միասնական պետական քննությունները»։

Сестры Хачатурян перед зданием суда - Sputnik Արմենիա
«Փաստաբանին ներս չեն թողնում». ինչ է տեղի ունենում հորը սպանած Խաչատուրյան քույրերի հետ

«Սոցծառայությունները պետք է ավելի մանրակրկիտ աշխատանք տանեին, համառություն ցուցաբերեին և փորձեին ներխուժել բնակարան։ Համոզված եմ, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն», – կարծում է Մելնիկովը։

Խաչատուրյան քույրերը դպրոց չէին կարողանում հաճախել կապտուկների պատճառով, իսկ թե ինչու ուսումնական հաստատությունը չէր արձագանքում բացակայություններին` մեծ հարց է, եզրափակեց իրավապաշտպանը։ ՀԴՀ–ն արդեն դիմել է Ռուսաստանում երեխայի իրավունքների գծով իրավասու անձ Աննա Կուզնեցովային։

Ավելի վաղ քննությունը խստացրել էր Խաչատուրյան քույրերի մեղադրանքը։ Քրեական գործ էր հարուցվել «Առանց ծանրացնող հանգամանքների սպանություն» հոդվածով, որը 6-15 տարվա ազատազրկում է ենթադրում։

Սպանությունը տեղի էր ունեցել ուրբաթ` հուլիսի 27-ին, Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել էին իրենց մեղքն ու պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել տևական ժամանակ իրենց բարոյական տանջանքներ հասցնելու պատճառով»։

Լրահոս
0