00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա օրորոցից մոլագար էր». հորը սպանած Խաչատուրյան քույրերի տատի խոստովանությունը

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցМать сестер Хачатурян (справа), обвиняемых в убийстве своего отца, около Останкинского суда (2 августа 2018). Москвa
Мать сестер Хачатурян (справа), обвиняемых в убийстве своего отца, около Останкинского суда (2 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում սեփական հորը սպանած Խաչատուրյան քույրերի տատը պատմել է աղջիկների հոր ծաղրանքների և հետապնդումների մասին։ Նրա խոսքով` Միխայիլ Խաչատուրյանը սպառնում էր երեխաներին, որ կսպանի նրանց մորը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի –Sputnik. Խաչատուրյան քույրերի մոլդովացի տատիկ` Լարիսա Տոդիկան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում պատմել է իր փեսա սպանված Միխայիլ Խաչատուրյանի հետապնդումների և սարսափելի բնավորության մասին։

Աուրելիա Դունդուկն է (Խաչատուրյան քույրերի մայրը) զանգահարել է 61-ամյա մորն ու պատմել սարսափելի ողբերգության մասին։ Կինն արդեն 5 տարի է, ինչ Մերձդնեստրում է ապրում։ Դստեր անձնական կյանքի սարսափելի մանրամասների մասին Տոդիկան գիտեր Միխայիլի հետ ծանոթության հենց առաջին պահից։

Кристина Хачатурян, обвиняемая в убийстве своего отца, Михаила Хачатуряна, в зале Останкинского суда во время избрания меры пресечения (2 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ի՞նչ է բացահայտում հորը սպանած Խաչատուրյան քույրերի տան մուտքի տեսախցիկի տեսանյութը

«Նա ինձ ամենասկզբից դուր չի եկել։ Ես ասում էի դստերս, որ Միխայիլն իրեն պետք չէ։ Սակայն ամեն ինչում ես եմ մեղավոր։ Մի օր լոգարան մտա և տեսա, որ Աուրելիայի փորիկը կլորացել է։ Ես սկսեցի դողալ, աղջիկս 17 տարեկան էր։ Զանգահարեցի նրան և ասացի. «Գիտե՞ս»։ Իսկ նա ասում է. «Ոչինչ էլ չգիտեմ»։ Ես նրան ասացի. «Անիծվես դու։ Ահա և անիծված է նա…», – պատմել է կինը։

Տոդիկան խոստովանել է, որ դուստրը իրեն պատմել է սարսափելի ճշմարտությունը` սիրելին ամենասկզբից ծեծում էր նրան։ Որդու` Սերյոժայի ծնվելուց հետո, Աուրելիան երեխայի հետ մոր հետ էր ապրում, վարձով բնակարանում։

«Այդպես մեկ տարի ապրեցինք, այնուհետև նա տարավ նրանց իր «որջը»։ Բնակարանում ապրում էր  նրա ամբողջ բարեկամությունը», – ցավով հիշում է կինը։

Տատիկն արտահայտությունները չի մեղմում` Միխայիլ Խաչատուրյանի բնավորության մասին պատմելիս։ Նրա խոսքով` տղամարդը կնոջը թույլ չէր տալիս աբորտ անել, որպեսզի բնակարան ստանա։

Полицейский автомобиль. Архивное фото - Sputnik Արմենիա
Երեք քույրերը դաժանորեն սպանել են հորը. ի՞նչ է կատարվել Խաչատուրյանների ընտանիքում

«Նա ոչնչություն էր։ Երբեք նորմալ մարդ չի եղել։ Ինչո՞ւ, եթե նրանք բոլորը վատն էին, նա տանից դուրս չարեց նրանց։ Որովհետև ուզում էր ծաղրել աղջիկներին։ Նա մոլագար է, մոլագար օրորոցից։ Ի դեպ, նա թմրանյութ չի օգտագործել, չի խմել, միշտ հետևում  էր առողջությանը», – ասում է Տոդիկան։

Լարիսան նաև խոստովանել է, որ փեսայի սպառնալիքների պատճառով, բոլոր բարեկամները, այդ թվում նաև հարազատ տատը, չէին կարողանում տեսնել երեխաներին և միայն երբեմն Միխայիլից թաքուն զրուցում էին նրանց հետ տեսակապով կամ հեռախոսով։

«Նա աղջիկներին սպառնում էր սպանել նրանց մորը։ Նրանք էլ ասում էի, որ ավելի լավ է մայրը հեռանա։ Տեսնում եք` ստացվում է, որ նա վախենում էր երեխաների ճակատագրի համար, իսկ նրանք` նրա», – նշում է Խաչատուրյան քույրերի տատիկը։

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցԽաչատուրյան քույրերի մայրը
Мать сестер Хачатурян, обвиняемых в убийстве своего отца, около Останкинского суда (2 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Խաչատուրյան քույրերի մայրը

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում բարոյական տանջանքներ պատճառելու համար»։

Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, ով 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ։

Լրահոս
0