00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության մութ կողմերը. 1.5 միլիարդը կարող է ֆեյք լինել

© Photo : official site of Yevgeni Petrosyan/ Alexandra SkobcovaВечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (3 января 2014). Москвa
Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (3 января 2014). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ հետաքրքրություն է առաջացրել արտիստներ` Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը։ Հայտնի է, որ շոու բիզնեսում, ինչպես և քաղաքականության մեջ, մի շարք երևույթներ իրականում այն չեն, ինչ թվում են։ Արդյո՞ք ամուսնալուծության այս գործընթացում կարող են ստորջրյա խութեր լինել։

Sputnik, Լև Ռիժկով

Sputnik–ի թղթակիցն այս թեմայով զրուցել է երկար տարիներ շոու բիզնեսում աշխատած փորձագետների հետ։

Թատերական բեմադրություն գովազդի համար

Եվգենի Պետրոսյան և Ելենա Ստեպանենկո աստղային զույգի ամուսնալուծությունը ոչ այլ ինչ է, քան թատերական ներկայացում, որի գաղափարը գողացված է։ Նման կարծիք ունի սկանդալային հայտնի ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և Մոսկվայի կոնցեպտուալ թատրոնի տնօրեն Կիրիլ Գանինը։

«Նրանք տեսան, թե ինչպես գովազդվեց Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ ամուսնալուծությունը և որոշեցին նույն ճանապարհով գնալ` իրենք իրենց գովազդել։ Հեռուստատեսային ծրագրերը, հավանաբար, արդեն նախկին եկամուտը չեն բերում», – կարծում է Կիրիլ Գանինը։

Владимир Жириновский - Sputnik Արմենիա
«Լենա, դու նրան ձանձրացրել ես». Ժիրինովսկին պաշտպանում է Եվգենի Պետրոսյանին

Սկանդալային հայտնի ռեժիսորի կարծիքով` այս վարկածի օգտին խոսում է նաև այն, որ Եվգենի Պետրոսյանը էքստրա դասի պրոֆեսիոնալ է։

«Ողջ այս պատմությունը նրա ելույթների ձևաչափում է, – շարունակում է Գանինը։  Պետրոսյանը զգում է զանգվածների տրամադրությունը։ Նա գիտի, թե որտեղ ինչ դադար է պետք անել։ Այդ պատճառով էլ նա հաջողակ է։ Կարծում եմ, որ այս պատմության մեջ պարտադիր պետք է երիտասարդ սիրուհի հայտնվի, քանի որ առանց դրա հանդիսատեսին հետաքրքիր չի լինի»։

Ռեժիսորի կարծիքով` չի բացառվում, որ այդ պատմության սցենարը գրել են պրոֆեսիոնալ երգիծաբանները։

«Անպայման կմասնակցեն Մալախովի հաղորդմանը, միմյանց ապտակներ կտան` այս ամենը դեռ առջևում է։ Ապտակներից հետո տոմսերի վաճառքներն անմիջապես կբարձրանա։ Բոլորը կգնան տեսնելու` արդյո՞ք կապտուկներ կան աչքի տակ, թե՞ ոչ»։

Ողբերգություն պատկառելի տարիքում

Իսկ ահա գրող և բանաստեղծ Ալեքսանդր Վուլիխը, ով մոտիկից ճանաչում է Եվգենի Պետրոսյանին և նրա մոտ հյուր է եղել, կարծում է, որ ոչ մի թատերական ներկայացման մասին նույնիսկ խոսք գնալ չի կարող։ Կայացած լսարան ունեցող արտիստներն անհրաժեշտություն չունեն «ռիսկային ֆեյքեր» խաղարկել։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Եվգենի Պետրոսյանի տնօրենը, ով նրա հետ երկար տարիներ աշխատել էր, մահացավ, – ասում է Ալեքսանդր Վուլիխը։  Իսկ այդ տնօրենն օգնական ուներ։ Եվ նա սկսեց կատարել տնօրենի պարտականությունները, ինչպես սովորաբար լինում է։ Դե, ինչպես հասկանում եմ, որոշակի ֆինանսական և անձնական պահեր են եղել, ինչը բնականաբար, դուր չի եկել Ելենա Ստեպանենկոյին, որն ամբողջությամբ վերահսկում էր իրավիճակն ու ֆինանսները»։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (5 апреля 2015). Москвa - Sputnik Արմենիա
«Բեղերով մարդիկ» գայթակղել են Ստեպանենկոյին․ Պետրոսյանի փաստաբանի սենսացիոն վարկածը

Որոշակի կասկածներ զրուցակցիս մոտ առաջացնում է նաև 1,5 մլրդ ռուբլին։ Որոշ աղբյուրների համաձայն`հենց այդքան է գնահատվում զույգի համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը։

«Կարծում եմ, որ սա ինչ-որ խայծ է, – ասում է Ալեքսանդր Վուլիխը։  Նման գումար նույնիսկ ամենագովազդված ու պահանջարկ ունեցող արտիստը չունի և չի կարող ունենալ։ Ես եղել եմ նրա տանը։ Եվգենի Վագանովիչը բավական համեստ է ապրում։ Լավ մեծ բնակարան ունի, որտեղ ամենուր գրքեր են շարված»։

Վուլիխը բազմիցս աշխատել է Պետրոսյանի հետ, և վերջինս միշտ իրեն դրսևորել է որպես բացառապես ազնիվ և բծախնդիր մարդ։

«Եվգենի Վագանովիչը տեղյակ է խորհրդային էստրադայի «բեքգրաունդից», – ասում է Վուլիխը։ – Պատկերացնում եք` նա դեռ Լեոնիդ Ուտյոսովի նվագախմբում խորհրդատու էր աշխատում։ Պատկառելի տարիքում մարդիկ նախևառաջ ուզում են խաղաղության և ներդաշնակության մեջ լինեն իրենք իրենց հետ։ Ապրել և ուրախություն գտնել կյանքում։ Նման տարիքում զբաղվել ունեցվածքը կիսելով` կյանքի լուրջ փորձություն է։ Ես նույնիսկ կասեի` պատիժ»։

Լրահոս
0