00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաթղթեր են կորել. սկանդալային մանրամասներ` հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործում

© Sputnik / Лев РыжковОторванная печать
Оторванная печать - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանները կալանավորումից հետո առաջին անգամ են այցելել իրենց պաշտպանյալներին ու նոր սկանդալային մանրամասներ են հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Փաստաբաններն առաջին անգամ են մեկուսարանում այցելել հոր սպանության մեջ մեղադրվող քույրերին ու նրանց գործում նոր սկանդալային մանրամասներ են հայտնվել։ Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։

Պարբերականի համաձայն` Խաչատուրյան քույրերը շտապ հոգեբանական օգնության կարիք ունեին, երբ առաջին անգամ հանդիպեցին փաստաբանին։ Իրավապաշտպանների խոսքով` երեքն էլ չափազանց ճնշված վիճակում են գտնվում, այդ թվում նաև` տեղեկության պակասից է։

Задержанная по обвинению в убийстве отца 18-летняя Кристина Хачатурян во время избрания меры пресечения в Останкинском суде (30 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հորը սպանած Խաչատուրյան քույրերը շոկի մեջ են. իրավապաշտպան

Ի դեպ, ԶԼՄ–ները գրում են, որ մահացածի բարեկամները հետաքննության համար կարևոր մի շարք փաստաթղթեր են գողացել։

Միջնեկ քրոջ` Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինի խոսքով` մեկուսարանում առաջին իր հանդիպումը պաշտպանյալի հետ չորս ժամ է տևել։

Փաստաբանի խոսքով` գործի քննարկումից հետո նա ստիպված էր նաև հոգեբանական աջակցություն ցուցաբերել։

«Որոշ չափով ստիպված էի որպես հոգեբան աշխատել, քանի որ աղջիկները շփոթված են, ճնշված ու չգիտեն ինչ է կատարվում, քանի որ մեկուսացված են. նրանք հեռուստացույց, ռադիո չունեն», – ասաց փաստաբանը։

Նա ավելացրեց, որ առաջիկայում հնարավոր է քույրերի մոտ ուղարկեն հոգեբանների, որոնք կկարողանան նրանց պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերել, նաև ուսուցիչների, որոնց հետ աղջիկներն իրենց դպրոցական ծրագիրը կանցնեն։

«Ընդհանուր առմամբ, պայմանները քիչ թե շատ նորմալ են։ Մայրը նրանց հագուստ ու անձնական հիգիենայի իրեր է ուղարկել։ Նրանց հաշիվներին գումար են փոխանցել, որ կարողանան խանութից իրենց համար ինչ-որ բան պատվիրել։ Միակ բանը, որից բողոքում են, մեկուսացումն է», – ասել է փաստաբանն` ավելացնելով, որ օգոստոսի 20–ին Մոսկվայի քաղաքային դատարանում Օստանկիոյի դատարանի որոշման վրա ներկայացրած վերաքննիչ բողոքը կքննվի։

Բացի այդ, Պարշինը խոսել է բնակարանի մասին, որտեղ միջադեպը տեղի է ունեցել։ Պարզվում է` Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը` Արսենն ու մահացածների այլ բարեկամները բնակարան են ներխուժել, փոխել են կողպեքները ու տարել են մի շարք իրեր, որոնք գործի համար կարող են կարևոր լինել։

«Այն բնակարանում, որտեղ ողբերգություն է տեղի ունեցել, գրանցված են մայրն ու աղջիկներից մեկը։ Բարեկամները չեն թողել, որ մայրը բնակարան մտնի։ Մենք հստակ գիտենք, որ աղջիկներին բնութագրող ու նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթեր են կորել», – ասել է փաստաբանը։

Мать сестер Хачатурян (справа), обвиняемых в убийстве своего отца, около Останкинского суда (2 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Նա օրորոցից մոլագար էր». հորը սպանած Խաչատուրյան քույրերի տատի խոստովանությունը

Միաժամանակ պաշտպանը մեկնաբանել է նաև ուժային կառույցների անանուն ներկայացուցչի խոսքերը, որը մի շարք ԶԼՄ–ներին ասել էր, թե փորձաքննությունները չեն հաստատել, որ հայրը բռնի գործողություններ է իրականացրել։

«Փորձաքննությունը միակ ապացույցը չէ, քննությունը շարունակվում է, հիմա դեռ վաղ է եզրակացություններ անել», – ասաց նա։

17–ամյա Մարիա Խաչատուրյանի պաշտպան Յարոսլավ Պակուլինի խոսքով` նրա պաշտպանյալը պետք է առաջիկայում հանդիպի մոր հետ, որը միաժամանակ նրա օրինական ներկայացուցիչն է, քանի որ աղջիկը անչափահաս է։ Նրա խոսքով` Մարինան, ինչպես և նրա քույրերը վատ վիճակում են։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում իրենց բարոյական տանջանքներ պատճառելու համար»։

Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, որը 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ:

Լրահոս
0