00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի ստրկության պատմություն. 49–ամյա հային սովամահ էին անում ու գազանաբար ծեեծում փայտով

Բաժանորդագրվել
Ռոստովի մարզում սարսափելի դեպք է տեղի ունեցել. հայաստանցուն ստրուկի պես են պահել։ Երկու տարվա ընթացքում տղամարդը բառի բուն իմաստով չորացել է։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանցի 49–ամյա Ավետիք Եղիազարյանին երկու տարի ստրուկի պես են պահել։ Սարսափելի դեպքը տեղի է ունեցել Ռոստովի մարզում։ Այս մասին հայտնում է Bloknot-rostov.ru պարբերականը։

Հայաստանից երեք տարի առաջ գնացած տղամարդը դիմել էր «Բլոկնոտ Վոլգոդոնսկ» կազմակերպությանը։ Տղամարդու խոսքով` Դոնում նա աշխատում էր որպես խորոված պատրաստող, որից հետո Ռաֆիկ անունով թուրքը նրան «լավ աշխատանք է» առաջարկել։

Եղիազարյանը համաձայնել է. նա չի իմացել` իրեն ինչ է սպասում։ Այդ չարաբաստիկ օրը Եղիազարյանին տարել է ոմն դաղստանցի, որը նրան ստրկության մեջ է պահել։ Նա «տիրոջ» մոտ մեկուկես տարի աշխատել է ու ոչ մի ռուբլի չի ստացել աշխատանքի դիմաց։

Насилие - Sputnik Արմենիա
Ստրուկի կարգավիճակում էին.Խաչատուրյան քույրերն անդադար բռնության էին ենթարկվում հոր կողմից

Ավետիքի խոսքով` դաղստանցու մոտ ոչխար է արածացրել, կեղտոտ աշխատանք է արել։ Միաժամանակ նրա փաստաթղթերը խլել են ու զրկել են հարազատների հետ կապ հաստատելու հնարավորությունից։

Մի գեղեցիկ օր Զավետինսկի շրջանի բնակիչ Արսենը դաղստանցու տուն է գնացել։ Նա խոստացել է փրկել հայրենակցին։ Սակայն Եղիազարյանը նույնիսկ չէր կարող երևակայել, որ հետո ավելի վատ է լինելու։ Նրան «վաճառել» են 53–ամյա մի գյուղացու, որը իրավապահ մարմինների նախկին աշխատակց Արարատ Շ.–ն է։ Տուժածը յոթ ամիս նրա մոտ է եղել։

«Ինձ սովատանջ էին անում ու օրական արագ պատրաստվող մեկ բաժին լապշա էին տալիս։ Երբ Արարատը խմում էր, նա ագրեսիվ էր դառնում ու գազանաբար փայտով ծեծում էր ինձ։ Չարագործի որդին լիովին աջակցում էր հորն ու նույնիսկ օգնում էր նրան», – պատմել է Եղիազարյանը պարբերականին։

Երբ Արարատ Շ.–ն իմացել է, որ Եղիազարյանը խուզարկության մեջ է, նա թողել է հյուծված մարդուն Դուբրովսկի շրջանի մայրուղու վրա։ Հիմա տղամարդու քաշը 40 կիլոգրամ է, Ռուսաստան գնալու պահին նա մոտ 100 կիլոգրամ է կշռել։

«Երբ իմացա, որ որդիս գտնվել է, վաճառեցի ամբողջ ունեցվածքս Երևանում ու Վոլգոդոնս եկա, որ նրան նորմալ կյանքի վերադարձնեմ։ Ոչ մի մորը չեմ ցանկանա, որ իր զավակին այդ վիճակում տեսնի։ Ես նրա հետ կմնամ, մինչև չիմանամ` ինչպես է այդ գործը քննվում ու ինչ պատիժ են կրելու այդ անխիղճ մարդիկ», – ընդգծել է տղամարդու մայրը` Վերգուշը։

Եղիազարյանների ընտանիքը հույս ունի, որ այդ հարցը օբյեկտիվորեն կհետաքննվի ու Արարատ Շ.–ն ու նրա հանցակիցներն ամենախիստ պատժի կարժանանան։ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 127.2 հոդվածով մեղադրյալներին կարող է սպառնալ 8–ից 15 տարի ազատազրկում։

Լրահոս
0