21:15 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Ты супер!-ի մասնակիցներն «Արտեկում»

«Արտեկը» հզոր է. «Ты супер!»–ի հայ մասնակիցները` վառ տպավորությունների մասին

© Sputnik / Киреев Андрей
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հայաստանից գնացած երեխաները խոստովանել են, որ մանկական կենտրոնում շատ բան են սովորել և հաճույքով ևս մեկ անգամ Ղրիմ կգնային։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում հանգստացող «Ты супер!» նախագծի հայ մասնակիցները չեն ուզում հետ գալ, նրանք հաճույքով կվերադառնային «Արտեկ»։ Այս մասին երեխաներն ասել են Sputnik Արմենիային։

«Ты супер!» մանկական նախագծի եզրափակիչ ու կիսաեզչափակիչ դուրս եկած մասնակիցները օգոստոսի 7–ից 27–ը հանգստանում էին «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում։ Մոտ 40 երեխա ճամբարի ղեկավարի հրավերով արևոտ Ղրիմ էին գնացել։ «Արտեկ» հասնելու հարցում օգնել են նախագծի գործընկերները` ՆՏՎ հեռուստաալիքն ու «Սպուտնիկ» գործակալությունը։

Աստղիկ Մխիթարյան

«Ты супер!» պարային մրցույթի հայ մասնակից Աստղիկ Մխիթարյանի երազանքն իրականացավ. նա առաջին անգամ ծով տեսավ։ Աղջիկը լողալ սովորեց։ Խոստովանում է`սկզբում դժվարանում էր, բայց հիմա բավականին լավ է լողում։ Նա գրանցված էր «Լեսնոյ» ճամբարում։ Ծովային ջոկատի կազմում սովորել է ծովային հանգույցներ կապել, նաև ազդանշային այբուբենն է ուսումնասիրել։

Астхик Мхитарян
© Sputnik / Киреев Андрей
Աստղիկ Մխիթարյան

«Մի անգամ նույնիսկ ստիպված էի փոխարինել տղային, որը վատացել էր. ես թիավարում էի նրա փոխարեն։ Սակայն ամենաշատն ինձ դուր եկավ ծովային հանգույցներ կապել։ Երբ Հայաստան վերադառնամ, բոլորին կսովորեցնեմ այդ արվեստը», – նշում է աղջիկը։

Սաթենիկ Գևորգյան

Վոկալային մրցույթի եզրափակչի մասնակից, հայաստանցի Սաթենիկ Գևորգյանը նույնպես առաջին անգամ էր ծովում։ Նա ընկերների հետ ծովային ջոկատում էր։

Сатеник Геворгян
© Sputnik / Киреев Андрей
Սաթենիկ Գևորգյան

Սաթենիկին տպավորել էր ուղևորությունը դեպի Սևաստոպոլ, ուր արտեկցիներին պարբերաբար էքսկուրսիաների էին տանում։

«Շատ հավանեցի հարուստ պատմությամբ ու ճարտարապետությամբ այդ քաղաքը», – ասաց Գևորգյանը։

Դավիթ Այվազյան

«Ты супер!» նախագծի պարի մրցույթի կիսաեզրափակիչ դուրս եկած Դավիթ Այվազյաննը եղել էր Սև ծովում, բայց ոչ թե Ղրիմի, այլ Վրաստանի կողմից։ Ի տարբերություն այլ մասնակիցների նա լավ էր պատրաստվել ուղևորությանը, համացանցով ուսումնասիրել էր տարածքը, բազում լուսանկարներ էր նայել ու հոդվածներ էր կարդացել։ Նա նույնպես ծովային ջոկատ էր ընկել, որտեղ ծովային հանգույց կապելու արագության ռեկորդ է սահմանել։

Давид Айвазян
© Sputnik / Киреев Андрей
Դավիթ Այվազյան

«Ինձ շատ դուր եկավ ազդանշանային ազդակներ տալը, ճիշտ է, դժվար էր հայերենից ռուսերենի անցնել, բայց հետո արդեն ստացվում էր», – նշեց նա։

«Արտեկում» հանգստանալու դրական կողմերի շարքում Այվազյանն առանձնացրեց ուսուցումն ու գաջեթների համար քիչ ժամանակը։ Սակայն, նրա կարծիքով, ամենակարևորը նոր ընկերներն են ու մշակութային կապերը։ Միաժամանակ նա նշեց, որ հենց նույն գաջեթները թույլ կտան չկորցնել ընկերների։ Ճամբարի ավարտից հետո նա մտադիր է շարունակել շփվել նրանց հետ։

Նշենք, որ «Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի երաժշտական հեռուստաշոու է, որը նախատեսված է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար։ Նախագծով զբաղվում են «Վայթ Մեդիան» ու «Ստուդիա ՏՑ»–ն։

Ըստ թեմայի

Ի՞նչ է անելու գյումրեցի Սաթենիկը «Ты супер!» մրցույթից հետո. տեսանյութ
Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. տեսանյութ
Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»-ի եզրափակիչից առաջ պատմում է իր զգացողությունների մասին
Հիասքանչ Սաթենիկ Գևորգյանը կպայքարի «Ты супер!» մրցույթի գլխավոր մրցանակի համար
«Դիմեք տիկին Ալսուին». երգչուհին երգել ու զրուցել է «Ты супер!»–ի Սաթենիկ Գևորգյանի հետ
Սաթենիկի հերթական հաղթանակը. տաղանդավոր հայուհին անցավ «Ты супер!»–ի եզրափակիչ փուլ
«Իմ քաղաքի համար ես արդեն հաղթել եմ». Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»-ի կիսաեզրափակչում է
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ