02:55 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Մարգարիտա Սիմոնյան

Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվողները հարցազրույց են տվել Մարգարիտա Սիմոնյանին

© Sputnik / Владимир Трефилов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
12210

Պետրովը և Բոշիրովն իրենք են կապ հաստատել և համաձայնել հարցազրույց տալ RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագրին։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաղորդել է, որ հանդիպել է Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ, որոնց բրիտանական հատուկ ծառայությունները կասկածում են Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Յուլիայի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

«Չգիտեմ, թե դուք ում հետ եք եղել երեկ երեկոյան, բայց ես եղել եմ Պետրովի և Բոշիրովի հետ։ Կատակ չեմ անում», – գրել է Սիմոնյանը Telegram–ում։

Սիմոնյանի խոսքով` հենց նրանք են կապ հաստատել իր հետ, թեև խմբագրությունը մինչև այդ որոնել է նրանց, ինչպես և բոլոր պրոֆեսիոնալ խմբագրությունները` սոցիալական ցանցերով, տարբեր աղբյուրներով։

«Արդյունքում իսկական (որքանով դա կարելի է ստուգել) Պետրովը և Բոշիրովը զանգահարեցին ինձ։ Բջջայինիս։ Պետք է ասեմ, որ իմ բջջային հեռախոսի համարն իսկապես գիտեն բոլորը, նույնիսկ առաքիչները, որոնք ծաղիկ են բերում մարտի 8–ին», – ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով` նրանք հրաժարվել են հարցազրույց տալ ուրիշ որևէ մեկին։ Նույնիսկ RT–ի լրագրողներին, քանի որ, նրանց խոսքով, իրենք Սիմոնյանին «գիտեն եթերներով և կարդում են իմ գրառումները սոցիալական ցանցերում, ուստի վստահում են»։

Հանդիպմանը Սիմոնյանն իսկույն խնդրել է նրանց ցույց տալ արտասահմանյան անձնագրերը։

Նա գրել է, որ հարցազրույցի ժամանակ ռուսերեն են խոսել։ Հիմա այն թարգմանում են անգլերեն և այլ լեզուներով։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսաստանցիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնց Մեծ Բրիտանիան մեղադրել է Սկրիպալներին թունավորելու մեջ, սովորական քաղաքացիական անձինք են։

Մարտի 4-ին Սոլսբերիում թունավորել էին Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սկրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։

Ըստ թեմայի

ՄԱԿ-ի նախկին փորձագետն ասել է, թե Սկրիպալներին ինչ նյութով են թունավորել
Ինչ նյութով են թունավորել Սկրիպալներին. Քիմիական զենքն արգելող կազմակերպության տարբերակը
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ