17:01 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Մհեր Գրիգորյան. ՀՀ փոխվարչապետ

Տիեզերական, տնտեսական և դեմոգրաֆիական խնդիրները քննարկվել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում

© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին:

Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում էին ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել 2020 թվականին ԱՊՀ մասնակից պետություններում մարդահամարի իրականացման համար նախապատրաստական աշխատանքներին վերաբերող տարբեր հարցերի:

Նիստի օրակարգում էին տիեզերական ոլորտում ուսումնասիրությունների, հարկային վարչարարության շրջանակներում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման և մի շարք այլ բնագավառներում ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործունեության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի քննարկումը:

Մասնակիցներին ներկայացվել է գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համագործակցության հարցերով միջպետական խորհրդի գործունեությունը:

Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում ազգային առևտրացուցահանդեսային կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև մի շարք ֆինանսական և կազմակերպչական հարցեր:

Ըստ թեմայի

ՀՀ-ով անցնող ԱՊՀ սահմանի անվտանգության խնդիրները՝ հանդիպման առանցքում
ԱՊՀ ռազմական գերատեսչությունները հավանության են արժանացրել միացյալ ՀՕՊ համակարգերի ծրագիրը
ԱՊՀ երկրների ՊՆ–ների ներկայացուցիչները կքննարկեն ՀՕՊ միասնական համակարգի զարգացումը
թեգերը:
Մհեր Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ