00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկնարկում է «Ты супер!» մանկական վոկալային մրցույթի երրորդ սեզոնի «քասթինգը»

© НТВАрмянская участница второго сезона телевизионного шоу "Ты супер!" Сатеник Геворгян
Армянская участница второго сезона телевизионного шоу Ты супер! Сатеник Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
"Ты супер!" մանկական վոկալային մրցույթի երրորդ սեզոնի «քասթինգ» է հայտարարվել։ Ներկայացնենք, թե ինչպես է կարելի գրանցվել քասթինգին մասնակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն, ՆՏՎ հեռուստաալիքի հետ համատեղ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար հայտարարում են «Ты супер!» մանկական վոկալային մրցույթի երրորդ սեզոնի քասթինգի մեկնարկը։

Նախագծին կարող են մասնակցել տաղանդավոր երեխաներ, որոնք արտասովոր վոկալային ունակություններ ունեն ու ապրում են մանկատներում կամ խնամակալների ընտանիքներում, նաև երեխաներ, որոնք ընտանեկան բարդ իրավիճակի պատճառով գիշերօթիկ դպրոցներում են հայտնվել։

Дети из проекта Ты супер! провели смену в Артеке - Sputnik Արմենիա
«Արտեկը» հզոր է. «Ты супер!»–ի հայ մասնակիցները` վառ տպավորությունների մասին

Մրցույթի ընտրության սկզբունքը նույնն է. մասնակից կարող են դառնալ մանկատներում ապրող 7–ից 18 տարեկան երեխաները Ռուսաստանից, ԱՊՀ ու Մերձբալթյան երկրներից։ Մասնակիցները ընտրվելու են քասթինգի միջոցով։

Քասթինգին մասնակցելու համար պետք է Sputnik Արմենիայի էլեկտրոնային հասցեին ուղարկել.

1.      Տեսանյութ, որում մասնակիցը ներկայանում է (ազգանուն ու անուն, տարիք, քաղաքն ու կարգավիճակը. ապրում եմ մանկատանը/ինտերնատում/խորթ ընտանիքում/խնամքի տակ) ու երեխայի ելույթների մի քանի ձայնագրություն։ Կարելի է ուղարկել մրցույթներում ելույթների ձայնագրությունները։

2. Լրացված հայտ։

Ընտրական փուլի արդյունքները հայտնի կլինեն 2019 թվականի ձմռանը։

Հիշեցնենք` «Ты супер!» մանկական երաժշտական մրցույթի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 11–ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Վոկալային ունակությունները բացահայտելու հարցում երեխաներին օգնում էր ժյուրին` երգչուհի Յոլկան ու Մարգարիտա Սուխանկինան, պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշն ու երգիչ Ստաս Պյեխան։ Մասնակիցներին աջակցում էր հաղորդավար Վադիմ Տակմանյովը։

Իգոր Սարուխանովը պատմել է «Ты супер!» նախագծի և հայ մասնակցի հետ հանդիպման մասին - Sputnik Արմենիա
Հայկական արմատներով երգիչ Սարուխանովը կօգնի «Ты Супер!» նախագծի հայ մասնակցին

Հայաստանը "Ты супер!"–ում

Հայաստանցի մասնակից Սաթենիկ Գևորգյանը ներկայացնում էր երկիրը մրցույթի երկրորդ սեզոնում։ Առաջին սեզոնի ժամանակ Հայաստանը ներկայացնում էին Սաբինա Մանվելյանը Վանաձորից ու Անգելինա Պապիկյանը Գյումրուց։

Ավելի վաղ Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն երաժշտական ռադիոհաղորդումների շարք էր մեկնարկել, որը վարում էր Վանաձորի մանկատան սան Սաբինա Մանվելյանը։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին. այն Sputnik միջազգային նախագծի մի մասն է։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն

 

Լրահոս
0