ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ Պրիամուրեիում կամրջի փլուզումից տուժած հայ վարորդին բարեհաջող վիրահատել են։ Այս մասին հայտնում տեղական 2Х2 պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ, տեղի ժամանակով ժամը 10:33 (Երևանի ժամով 5:33–ին) փլվել են Պրիամուրի մեծությամբ երրորդ քաղաքի Միխայլո–Չեսնոկովսկայա փողոցի ուղեկամրջի երկու սյունամեջը։ Կամուրջը տանում էր դեպի Տրանսսիբիրյա մայրուղու գլխավոր ճանապարհը։
Նախնական տեղեկության համաձայն` կամուրջը փլվել է ծանր բեռնատարի պատճառով։ Վարորդին` ՀՀ քաղաքացուն հոսպիտալացրել են կրծքավանդակի վնասվածքով, սրունքի բաց կոտրվածքով ու փշրված ներբանով։