23:58 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը

Շաքրո Մոլոդոյը դատարանում խաչբառ է լուծել. փաստաբանը բացատրել է պատճառը

© Sputnik / Максим Блинов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
188 0 0

Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է «օրենքով գողին» 10 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը` դրամաշորթության և կոռուպցիայի մասին աղմկահարույց գործով։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Քրեական հեղինակություն Զաքար Քալաշովը` նույն ինքը «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը, մեկնաբանել է իր սկանդալային վարքը Մոսկվայում այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում։ Նշենք, որ վերաքննիչ ատյանը չորեքշաբթի հաստատել է նրան 9 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտելու ժամկետը` դրամաշորթության մասին աղմկահարույց գործով։

Դատապարտյալի խոսքով, որը ՌԻԱ Նովոստիին փոխանցել է նրա փաստաբան Թենգիզ Պապասկուան, նիստում Քալաշովը ցուցադրաբար է խաչբառ լուծել, քանի որ սպասել է` Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ կթողնի դատավճիռը։

«Նա իմաստուն մարդ է և փիլիսոփայաբար է ընդունել վերաքննիչ ատյանի որոշումը», – ասել է Պապասկուան։ Փաստաբանի խոսքով` պաշտպանությունը, հնարավոր է, «արդարության հասնի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման հետ համաձայն չէ նաև Կոնստանտին Տրապաիձեն, որը պաշտպանում է Շաքրոյի, այսպես ասած, «աջ ձեռք» Անդրեյ Կոչույկովի շահերը։

Քալաշովը դատապարտվել է խիստ ռեժիմի գաղութում 10 տարի 9 ամիս, իսկ նրա համախոհ Կոչույկովը դատապարտվել է 8 տարի և 10 ամիս ազատազրկման, գործի մյուս մասնակիցները` 7-9 տարի։ Քալաշովի և Կոչույկովի հետ դատվել է 12 մարդ։

Ըստ թեմայի

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ժամանել է Հայաստան
Ինքնասպան է եղել «օրենքով գող» Դեդ Հասանի հայտնի համախոհներից մեկը
«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին Երևանում բերման են ենթարկել
«Տերևաթափ» Վանաձորում. ոստիկանները բերման են ենթարկել քրեական անցյալով հարուստ 10 անձի
Շաքրո Մոլոդոյին նստեցնում են. ո՞վ կփոխարինի նրան դրսում

Գլխավոր թեմաներ