05:36 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Դմիտրի Պեսկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դեռ որոշված չէ. Պեսկով

© Sputnik / Asatur Yesayants
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
19610

Պեսկովը, փաստորեն, հաստատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարի խոսքերը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշում դեռ չի կայացվել, ուրբաթ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է», – ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

Պեսկովը նշել է, որ ԵԱՏՄ առաջնորդների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցին (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման) անդրադարձ է եղել Բելառուսի նախագահի նախաձեռնությամբ։

«Սա նորմալ պրակտիկա է. պետության ցանկացած ղեկավար կարող է շոշափել այն հարցերը, որոնք կարևոր է համարում», – ասել է Պեսկովը` ավելացնելով, որ այդ պահին սեղանի շուրջ ՀԱՊԿ բոլոր անդամները ներկա չէին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի կողմից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո։ Հայրենիքում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված։ Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ըստ թեմայի

Լուկաշենկո. Ինչո՞ւ գժտվենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո
Փաշինյան-Լուկաշենկո հակամարտությունը. ՀԱՊԿ-ում համակարգային սխալներ կա՞ն
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ