10:41 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
«Շերեմետևո»

Ալբերտ Եփրեմյանի միջադեպից հետո «Շերեմետևոն» չի խստացնելու անվտանգության կանոնները

© Sputnik / Максим Блинов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում հայտնել են, որ անհրաժեշտ է պարզապես ավելի խիստ պահպանել անվտանգության եղած կանոնները, դրանք ուժեղացնելու անհրաժեշտություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորին վրաերթի ենթարկելու դեպքից հետո ռուսական օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ կանոններ չեն կիրառվելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Ալեքսանդր Յուրչիկին։

Նոյեմբերի 20–ին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա հայտնաբերվել է 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի դին, որը շասսի հարվածից մահացու վնասվածք էր ստացել։ Հայտնում էին, որ տղային արտաքսել են Իսպանիայից, սակայն Մոսկվայում նստեցման ժամանակ նա փախել է, ինչը նրա ողբերգական մահվան պատճառ էր դարձել։

«Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ գոյություն ունեցող կանոններից բացի լրացուցիչ միջոցի կարիք չկա։ Պարզապես պետք է ավելի հստակ կատարել այն, ինչ արդեն գոյություն ունի», – ասա Յուրչիկը լրագրողներին` պատասխանելով համապատասխան հարցին։

Տվյալ պահին քրեական գործով քննչական գործողություններ են իրականացվում, որոնք ուղղված են ապացույցների անհրաժեշտ բազա հավաքելուն։ Քրեական գործի հետաքննությունը հսկում է քննչական վարչության ղեկավարը։

Ըստ թեմայի

Իսպանիայից արտաքսված Ալբերտ Եփրեմյանն առանց ուղեկցորդի էր Մոսկվա ժամանել
«Նա վախեցել ու փախել է». ողբերգության մասին Ալբերտի բարեկամների տարբերակը
Նա նույնիսկ չէր ծխում. ինքնաթիռի անիվների տակ մահացած հայ տղայի հայրը պատմել է որդու մասին
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ