06:07 18 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Ուրալյան ավիաուղիներ

Կգործարկվի Օմսկ-Երևան ուղիղ չվերթը

© Sputnik / Виталий Аньков
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Ուրալյան ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Օմսկից Երևան թռիչքներ իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը մտադիր է ուղիղ չվերթ գործարկել Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկից` Օմսկից դեպի Երևան։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա – Օմսկ» տեղի պարբերականը։

Թռիչքներ իրականացնելու թույլտվության մասին համապատասխան հրաման է հայտնվել Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կայքում։

Ճիշտ է` դեռ նշված չէ, թե օդանավերը կոնկրետ երբ կսկսեն չվերթներ իրականացնել, սակայն արդեն հայտնի է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

Հիշեցնենք, որ 2017 թվականից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ առանց վիզայի` ներքին անձնագրերով։ Ընդ որում, թույլտվությունը գործում է միայն ուղիղ չվերթների համար։

Ի դեպ, Օմսկը բնակչության թվով Սիբիրում երկրորդ քաղաքն է և 8-րդը Ռուսաստանում։

Ըստ թեմայի

Հայաստանն ու Բուլղարիան քննարկում են կանոնավոր չվերթերի հնարավորությունը
«Ազիմուտ» ավիաընկերությունը Ռոստովից Երևան ուղիղ չվերթ է գործարկել
Նրանք յուրայիններին չեն լքում. Բաբկեն Սիմոնյանը՝ հայերի և սերբերի ճակատագրերի մասին
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ