00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջարկն է մեղավոր. ԵԱՏՀ–ի հետաքննությունը` ավիատոմսերի գնի բարձրացման վերաբերյալ

© Sputnik / Aram NersesyanЗагрузка багажа
Загрузка багажа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մրցակցության կանոնները խախտելու մասին գործ էր բացվել «Աերոֆլոտ», «Սիբիր», «Ուրալյան ավիաուղիներ», «Դոնավիա» և «Ռոսիա» ավիաընկերությունների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ավարտել է 2016 թվականին «Վերին Լարս» անցակետի փակ լինելու ժամանակահատվածում ռուսաստանյան ավիաընկերությունների կողմից մրցակցության կանոնները խախտելու մասին գործի հետաքննությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԵԱՏՀ–ում։

Самолет Airbus A-380 - Sputnik Արմենիա
ԵԱՏՀ–ն դադարեցրել է ՀՀ-ից ՌԴ ավիատոմսերի թանկացման գործով ավիաընկերությունների ստուգումը

Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գները կտրուկ բարձրացել էին 2016 թվականի հունիսի 23-ից հետո, երբ Թերեք գետը, «Վերին Լարս» անցակետի մերձակայքում դուրս գալով ափերից, ջրի տակ էր թողել մայրուղու շուրջ 0,5 կմ` այդպիսով Վրաստանն ու Հայաստանը կտրելով ՌԴ–ի հետ ցամաքային հաղորդակցությունից։ Որոշ դեպքերում ավիատոմսերը թանկացել էին կրկնակի և նույնիսկ մի քանի անգամ։

Ճանապարհը բացվել էր միայն հուլիսի 6-ին, այդ ընթացքում ուղևորները ստիպված էին տոմս գնել ռեկորդային գներով։ Սա հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, իշխանությունները ստիպված եղան արձագանքել։

Ուսումնասիրվել էր Հայաստանից Ռուսաստան անդրսահմանային շուկայի օդային փոխադրումների մրցակցության վիճակը և ավիատոմսերի գնագոյացումը։

«Վերլուծության արդյունքում, ԵԱՏՀ–ի փորձագետները եկան այն եզրակացության, որ Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների թանկացումը 2016 թվականի հուլիսին «Վերին Լարս» անցակետի փակ լինելու ժամանակահատվածում պայմանավորված էր բնակչության կողմից օդային փոխադրումների պահանջարկի բարձրացմամբ», – Sputnik Արմենիային հայտնեցին ԵԱՏՀ հակամենաշնորհային կարգավորման հարցերով դեպարտամենտում։

Самолет ТУ-154 - Sputnik Արմենիա
Հայաստանի բաց երկինքը` որպես անվերապահ բարիք. փորձագետը ամփոփել է 4 տարվա արդյունքները

Հանձնաժողովում հիշեցնում են, որ տոմսերի արժեքը ձևավորվում է` ելնելով մի շարք գումարելիներից, այդ թվում` թռիչքից առաջ տոմսը նախապես գնելու, ինքնաթիռի սրահում ազատ տեղերի առկայության, տոմսը հետ հանձնելու հնարավորության, բեռն անցկացնելու նորմերի և այլ պարամետրերից։

Տոմսի վերջնական արժեքը ձևավորվում է հիմնվելով նշված չափանիշների վրա, հատուկ ծրագրերով, որոնք օգտագործում են աշխարհի բոլոր ավիափոխադրողները։

Նման ծրագրերը կարող են աշխատել ամբողջությամբ ավտոմատ ռեժիմում, առանց մարդկանց միջամտության։

Հանձնաժողովը պնդում է, որ ԵԱՏՀ փորձագետները ապացույցներ չեն գտել, որ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի գների բարձրացումը 2016 թվականի հուլիսին պայմանավորված է վերոնշյալ ծրագրային համալիրների գործառնության մեջ ավիաընկերությունների աշխատակիցների միջամտությամբ։

«Հետևաբար հնարավոր չէր պարզել որևէ մեկի մեղքը ավիատոմսերի սակագների բարձրացման մեջ։ Բացի այդ, անցյալ տարի օդային փոխադրումների գնագոյացման նմանատիպ ստուգումներ էին անցկացվում Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայության կողմից։ Իրականացրած աշխատանքի արդյունքում օդային փոխադրումների գների դիտավորյալ բարձրացման փաստեր ավիաընկերությունների կողմից չեն բացահայտվել», – նշվում է ԵԱՏՀ–ի պատասխանի մեջ։

Ռուսաստանից Հայաստան ավիափոխադրողների օգտագործած ծրագրերը` ԵԱՏՄ–ից դուրս գտնվող, ԱՄՆ—ում և ԵՄ–ում գտնվող ընկերությունների սեփականությունն են։

Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԱՏՀ–ն չի վերահսկում երրորդ երկրներից կազմակերպությունների կողմից մրցակցության ընդհանուր կանոնների կատարումը, Կոլեգիայի որոշման նախագիծ էր նախապատրաստվել գործի ուսումնասիրությունը դադարեցնելու մասին` ԵԱՏՄ անդրասհմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման դեպքերի բացակայության հետ կապված։

ԵԱՏՀ–ն կարող է վերադառնալ այս հարցին ԵԱՏՄ–ի մասին պայմանագրի առանձին դրույթները կարգավորելուց հետո։

Լրահոս
0