05:52 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Աֆրիկա, Բենին

Աֆրիկայի ափերի մոտ գերեվարված հայը Ռուսաստանի քաղաքացի է

© Sputnik / М. Ганкин
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Հունվարի 1–ի լույս 2–ի գիշերը Բենինի ափերի մոտ` Գվինեական ծոցում, MSC Mandy նավի վրա ծովահեններ են հարձակվել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ծովահենների կողմից գերեվարված MSC Mandy նավի խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը Ռուսաստանի քաղաքացի է, Sputnik Արմենիային հաղորդեցին ՌԴ ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալության փրկարարական–կորդինացման կենտրոնից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենինի ափերի մոտ` Գվինեական ծոցում, MSC Mandy նավի վրա ծովահեններ են հարձակվել, 6 ռուսաստանցի է գերեվարվել։ Նավում 26 մարդ է եղել, որոնցից 20-ը` Ռուսաստանի քաղաքացիներ, 4-ը` Ուկրաինայի, ևս երկուսը` Վրաստանի։

«Գրիգորյանը Ռուսաստանի քաղաքացի է», – ասացին դաշնային գործակալությունից` հաստատելով, որ նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում։

Գերատեսչությունում հաղորդել են, որ իրավիճակին հետևում է Նիգերիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը։

Վերջին տվյալներով` Ռուսաստանի քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցություններ է վարում նաև նավի տերը։

MSC Mandy–ի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 1–ի լույս հունվարի 2-ի գիշերը։ Ռուսաստանի դեսպանատան վերջին տեղեկության համաձայն` նավը եղել է Նիգերիայի տարածքում:

6 նավաստիներին ազատելու համար, հավանաբար, փրկագին կվճարեն։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Բենինում Ռուսաստանի դեսպանատանը` նշելով, որ գերիների գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ։

Ըստ թեմայի

Ծովային մարտեր, կամ ինչպես հետևակը խափանեց ծովահենների ծրագիրը
Սիրել ռուսական ձևով, կամ ինչպես Գեորգի Մարտիրոսյանը հրացանակիր չդարձավ
Ինչպես է երիտասարդ կինը խելքահան արել Մարտիրոսյանին կամ տրագիկոմեդիա հայկական ձևով

Գլխավոր թեմաներ