20:24 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Մարիա Զախարովա

Կոպիտ խախտում է. Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին

© Sputnik / Рамиль Ситдиков
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
454 0 0

Ռուսաստանի ԱԳՆ–ը մեկնաբանել է Ադրբեջանի օդանավակայաններում իր երկրի հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականության դրսևորումները նրանց ազգային պատկանելության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելության համար արտաքսելը նրանց իրավունքների կոպիտ խախտում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այդ երկիր հայազգի մարդկանց մուտքն Ադրբեջան թույլ չտալու մասին հարցին։

Ավելի վաղ` դեկտեմբերի 29–ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում «տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի մեկուսացման ու նյարդային գերլարվածության մեջ»։ Նա ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային սեղանում նրան իսկույն կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու`նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։

«Ես այս մասին բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում` սոցիալական ցանցերում։ Տոների ընթացքում նախադեպեր եղել են, մենք գրանցել ենք դրանք նաև նախկինում։ Պարբերաբար բարձրացրել ենք այդ հարցը ադրբեջանական կողմի մոտ, ասել, որ նման դեպքերը ավանդույթ են դառնում, ցավոք, վատ և սխալ ավանդույթ», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով` մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում այս թեմայով հրապարակվել է մեծ նյութ, բայց դա ազգային պատկանելության պատճառով ՌԴ քաղաքացիների դեմ խտրականության առաջին դեպքը չէ։

ԱԳՆ տվյալներով` անցած տարի Ադրբեջան մուտք գործելու մերժման առնվազն 16 դեպք է գրանցվել։ Միաժամանակ ՌԴ քաղաքացիներին ժամեր շարունակ պահել են օդանավակայանում, այնուհետև բռնի ուժով արտաքսել երկրից։ Մերժման պաշտոնական պատճառ չի նշվել։

«Մեր կարծիքով` նշված փաստերը Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով` դրանք հակասում են ռուս–ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի տառին և ոգուն։

«Ռուսաստանի ԱԳՆ–ը բազմիցս հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված դրության անընդունելիության վրա։ Մենք պահանջել ենք դադարեցնել մարդկանց պահելու, արտաքսելու այդ պրակտիկան։ Դա անհամատեղելի է երկրների միջև բարեկամական հարաբերություններին», – ասել է Զախարովան։

Ադրբեջանի ղեկավարությունը ռուսական կողմին հավաստիացրել է, որ իրավիճակը կշտկվի։ «Եվ մենք հույս ունենք, որ այդպես կլինի», – ընդգծել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ը պարզաբանումներ է տվել Բաքու մեկնող հայազգի ռուսաստանցիների նկատմամբ խտրականության մասին հայտարարությունների առիթով։

Նրանց ժամեր շարունակ պահել են Բաքվի օդանավակայանում (մի շարք դեպքերում առանց ջրի, ուտելիքի և բժշկական օգնության), այնուհետև բռնի արտաքսել։

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը համապատասխանում է կողմերի շահերին. Զախարովա
Վաշինգտոնը Բաքվից ավելի շատ բան կպահանջի, քան Երևանից. փորձագետը` Իրանի խնդրի մասին
Արցախում դիտարկում են պատանդների փոխանակման Ադրբեջանի առաջարկի միայն 1 տարբերակ
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ