01:51 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Շերեմետևո

Ալբերտ Եփրեմյանի մահից հետո. Շերեմետևոյի թռիչքուղու վրա տղամարդ է կրկին հայտնվել

© Sputnik / Наталья Селиверстова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
140710

Ալբերտ Եփրեմյանի ողբերգական միջադեպից հետո ԶԼՄ–ներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում էր Մոսկվայի օդանավակայաններում անվտանգության և վերահսկման, ինչպես նաև լրացուցիչ խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի –Sputnik. Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տղամարդն անօրինական ձևով հայտնվել է օդանավում։ Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ–ները, օրինախախտին ձերբակալել են։

Նշվում է, որ անձնագրային ստուգումները շրջանցելով, տղամարդը դուրս է վազել և հայտնվել թռիչքուղու վրա, այնուհետև ուղղվել դեպի մոտակա ինքնաթիռը, որը Մոսկվա–Բրյուսել թռիչք կատարող «Աերոֆլոտի» օդանավն է եղել։ Կարծում են, որ տղամարդը ինքնաթիռ է մտել տեխնիկական անձնակազմի համար նախատեսված սանդուղքով։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսանդր Յուրչիկը հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայաններում, Շերեմետևոյում Ալբերտ Եփրեմյանի հետ կապված միջադեպից հետո, անվտանգության լրացուցիչ  միջոցներ չեն մտցվելու։ Խոսքը 2018 թվականի նոյեմբերի 20-ի դեպքի մասին է, երբ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնաբերել էին ՀՀ 25-ամյա քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մարմինը, որը մահացու վնասվածք էր ստացել օդ բարձրացող ինքնաթիռի շասսիի հարվածից։ Հայտնում էին, որ երիտասարդին արտաքսել էին Իսպանիայից, սակայն նա Մոսկվայում ինքնաթիռը փոխելու ընթացքում փախել է, ինչը ողբերգական ավարտ է ունեցել։

«Պարզվել է (նախաքննությամբ), որ առկա անվտանգության միջոցներից բացի, այլ միջոցներ հարկավոր չեն։ Պարզապես պետք է ավելի հստակ կատարել այն, ինչ կա», – դեկտեմբերի 7-ին լրագրողներին ասել է Յուրչիկը։

Ողբերգական այդ միջադեպից հետո ԶԼՄ–ներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում էր Մոսկվայի օդանավակայաններում անվտանգության և վերահսկման, ինչպես նաև լրացուցիչ խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը։

Ըստ թեմայի

Իսպանիայից արտաքսված Ալբերտ Եփրեմյանն առանց ուղեկցորդի էր Մոսկվա ժամանել
«Նա վախեցել ու փախել է». ողբերգության մասին Ալբերտի բարեկամների տարբերակը
Քննիչները հարցաքննում են Ալբերտ Եփրեմյանին վրաերթի ենթարկած ինքնաթիռի օդաչուներին
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ