23:42 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Դավիթ Փախչանյան

Պաշտպանության փոխնախարարը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր է ստորագրել

© Sputnik / Asatur Yesayants
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
5910

ՀՀ պաշտպանության փոխնախարարը ավարտին է հասցրել ՊՆ Դավիթ Տոնոյանի Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը Մոսկվայում ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ պայմանագրեր է ստորագրել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«ՀՀ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ քննարկել էր հետագա համագործակցության ուղենիշները։

Ըստ թեմայի

200 մլն դոլարի տրամադրած զինամթերքի մեջ կան զենքեր, որ ՌԴ սպառազինության մեջ չկան. Տոնոյան
Զինամթերքի նոր պահեստներ՝ սահմանամերձ գոտիներում. արկերն ավելի արագ տեղ կհասնեն
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ