17:11 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Շերեմետևո

Արտակարգ դե՞պք, թե՞ սադրանք Շերեմետևոյում. ԱՄՆ դեսպանատան աշխատակցի մոտ ական են գտել

© Sputnik / Максим Блинов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
17911

ԱԳՆ–ում նշել են նաև, որ տվյալ անձն անմիջական կապ ունի ԱՄՆ–ի Զինված ուժերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փորձել է ուղեբեռում ական տեղափոխել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունում։

«ԱՄՆ–ն կարծես թե փորձում է ստուգել Ռուսաստանի անվտանգության ապահովման հուսալիությունը ոչ միայն դրսից` կանոնավոր կերպով սադրանքներ կազմակերպելով մարտական նավերի և ինքնաթիռների հետ մեր սահմանների մոտ, այլև ներսից։ Ընդ որում` սեփական դեսպանատան աշխատակիցների ներգրավմամբ», – հայտնել են գերատեսչությունում։

ԱԳՆ տվյալների համաձայն` ականանետային արկ հիշեցնող առարկան այսօր առավոտյան գտել են Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ամերիկացու ուղեբեռը ստուգելիս։

«Հրավիրված մասնագետները հաստատել են, որ դա իսկապես ական է, բայց առանց պայթուցիկ նյութի, թեև կմախքի ներսում եղել են նաև պայթուցիկ նյութի հետքեր», – նշել են գերատեսչությունում։

Դիվանագետների խոսքով` դեսպանատան աշխատակիցը մեկնում էր Ռուսաստանից գործուղումն ավարտելուց հետո։ Նա պնդել է, որ դատարկ ականը ձեռք է բերել «անձնական հավաքածուի» համար։ Քանի որ նա ուշացել է չվերթից, նրան օգնել են վերաձևակերպել տոմսը, և ժամը 14:35–ին մեկնել է Նյու Յորք, բայց արդեն առանց ականի։

ԱԳՆ–ում նշել են նաև, որ այդ մարդն անմիջական առնչություն ունի ԱՄՆ ԶՈւ–ի հետ։ Գերատեսչությունը միջադեպը գնահատում է որպես ռուսական տրանսպորտային օբյեկտի նկատմամբ սադրանքի փորձ։

թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ