20:43 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Յուլյա Նաչալովա

Յուլյա Նաչալովայի վերջին նկարահանումը և խորհուրդները «Ты супер!»-ի մասնակցին. տեսանյութ

© Photo : Screenshot / Youtube / НТВ
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
504 0 0

ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող « Ты супер!» շոուի նկարահանումները վերջինն էին հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովայի համար։ Նա բեմ դուրս եկավ պատանի մասնակիցներից մեկին աջակցելու և նրան նվեր հանձնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Սարատով քաղաքի № 11 արվեստի մանկական դպրոցի սան Անաստասիա Սիմոգանովան առաջինը ելույթ ունեցավ` ծնողական խնամքից զրկված երեխաների համար «Ты супер! Суперсезон» միջազգային երգի շոուի նախընտրական փուլի ժամանակ։

Նշենք, որ ավելի վաղ արված մրցութային առաջին օրվա ձայնագրությունը հեռարձակվում է այսօր, մարտի 17-ին։ Այդ շոուի նկարահանումը Յուլյա Նաչալովայի համար վերջինը դարձավ։

Անաստասիայի հուզիչ կատարումից և ժյուրիի գնահատականներից հետո բեմ բարձրացավ Նաչալովան։ Երգչուհին սև կոմբինեզոն և ձեռնոց էր հագել, որոնք թաքցնում էին հոդատապից այտուցված ձեռքերը։

Նա պատանի արտիստին գեղեցիկ տուփ նվիրեց` ասելով, որ այնտեղ գրիչ է, որը անպայման ապագա աստղին պետք կգա ինքնագիր տալու համար։

«Դու ուժեղ ես, հիշում եմ, քեզ մոտ ամեն ինչ կստացվի», – ասել էր Յուլյան մասնակցին։

Հիշեցնենք, որ Նաչալովան մահացել է մարտի 16-ին 38 տարեկանում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր նրա հայրը` Վիկտոր Նաչալովը, մահվան պատճառը սրտի կանգն էր, որը բորբոքային պրոցեսի հետևանք էր։ Երգչուհուն կհուղարկավորեն երեքշաբթի Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։

թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ