21:00 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Յուլյա Նաչալովա

Նաչալովան բուժման փող չուներ, նա Instagram–ում էր գումար վաստակում. բժիշկ

© Sputnik / Евгения Новоженина
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
561 0 0

Շքեղ կյանքի բոլոր ատրիբուտները մնացել էին Յուլյայի ամուսնության ժամանակներից։ Երգչուհու բժիշկը շոկային մանրամասներ է պատմել նրա ֆինանսական դրության մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Վերջին տարիներին Յուլյա Նաչալովան լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել, նա նույնիսկ փող չի ունեցել հոդատապը բուժելու համար։ Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցին» պատմել է բժիշկ Վասիլի Շուրովը, որի մոտ երգչուհին բուժում է անցել։

«Ասեմ ավելին, մեր կլինիկայում Նաչալովան անվճար է բուժվել։ Նրանից ոչ ոք ոչ մի կոպեկ չի վերցրել։ Ես այդ ժամանակ գլխի էի ընկել, որ նա չի կարող վճարել։ Յուլյայի հուղարկավորության համար մենք անվճար կտրամադրենք շտապօգնության մեքենա, այնտեղ կհերթապահեն մեր բժիշկները», – ասել է Շուրովը։

Բժշկի խոսքով` չնայած արտաքին նյութական բարեկեցությանը, թանկարժեք մեքենային, զգեստապահարանին և «գեղեցիկ» կյանքի այլ ատրիբուտներին, Նաչալովան վերջին տարիներին պահանջված չի եղել և լուրջ բարդություններ է ունեցել։

«Յուլյայի մոտ այս շքեղությունները պահպանվել են այն ժամանակներից, երբ նա ամուսնացած է եղել», – ասել է բժիշկը։

Նա ասում է, որ Յուլյան նույնիսկ ստիպված է եղել գումար վաստակել Instagram–ում գովազդով։

«Անգամ ծիծաղելի է. Յուլյան ստիպված էր հիմարություններ գովազդել։ Օրինակ` նա սոցիալական ցանցի իր էջում հրապարակում էր ռեստորանի գովազդ, որպեսզի հետո այնտեղ անվճար նշի դստեր ծննդյան օրը, համագործակցում էր գեղեցկության սրահների հետ», – ասում է Շնուրովը։

Հիշեցնենք` Յուլյա Նաչալովան կյանքից հեռացել է մարտի 16-ին։ 38 տարեկան երգչուհին մահացել է սրտի անբավարարվածությունից, ինչը թոքերի և ուղեղի այտուցի հետևանք էր։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` մահը վրա է հասել հետվիրահատական բարդություններից հետո։

Ըստ թեմայի

Ո՞ւմ հետ կապրի Յուլյա Նաչալովայի դուստրը. տատն ու պապը թոռանը չեն ասել մոր մասին
«Պապ, մի՛ անհանգստացիր». Յուլյա Նաչալովայի հոր հուզիչ պատմությունը
«Մայրիկն այլևս չկա». օդանավակայանում Ալդոնինը դստերը հայտնել է Նաչալովայի մահվան լուրը
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ