21:00 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (35)
217 0 0

Երգիծաբան Ելենա Ստեպանենկոն դատարանից ու Եվգենի Պետրոսյանից 400 հազար դոլար է թաքցրել։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Եվգենի Պետրոսյանի նախկին կինը` Ելենա Ստեպանենկոն, դատարանից  թաքցրել է իր բանկային հաշիվները, որոնց վրա ավելի քան 400 հազար դոլար կա։ Այս մասին հայտվում է Mash Telegram–ալիքը։

Ելենա Ստեպանենկո և Եվգենի Պետրոսյան աստղային զույգն ամուսնալուծվել և կիսել է 32 տարի տևած ամուսնության ընթացքում ձեռք բերված ունեցվածքը։

Ռուսական բանկերում հայտնաբերվել է Ստեպանենկոյին պատկանող միանգամից մի քանի տասնյակ բանկային հաշիվ։ Կինը փորձում էր թաքցնել դրանք նախկին ամուսնուց ու դատարանից։

«Ելենան ապացուցեց, որ դեռ ունակ է զարմացնել ամուսնուն. նա ռուսական բանկերում տասնյակ հաշիվներ էր թաքցրել։ Ընդհանուր առմամբ այդ հաշիվների վրա եղել է 340 հազար դոլար, 2,2 միլիոն ռուբլի ու 2500 եվրո», – նշվում է հրապարակման մեջ։

Դատարանը նշել է, որ Ելենա Ստեպանենկոն պարտավոր էր հայտնել այդ գումարների մասին, որոնք ամուսնու հետ համատեղ ձեռք բերված ունեցվածքի մի մասն են կազմում, բայց կինը լռել է։

Երգիծաբանների ապահարզանը պաշտոնապես տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 16–ին։ Ունեցվածքը բաժանելու համար դատավարություն է սկսվել։

թեմա:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (35)

Ըստ թեմայի

Կտավների առեղծվածային անհետացումը. դատարանը կիսում է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ունեցվածքը
Ամուսնալուծություն և ոչ միայն. Ստեպանենկոն ուզում է անգամ Պետրոսյանի կատակները «խլել»
«Երկրորդ Ջիգարխանյան կսարքեմ». սիրահարված և նիհարած Ստեպանենկոն սպառնացել է Պետրոսյանին
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ