05:02 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Եվգենյա Մեդվեդևա

Մենամարտն ավարտվեց. Զագիտովան կրկին գերազանցեց Մեդվեդևային ԱԱ–ի ժամանակ. տեսանյութ

© Sputnik / Владимир Песня
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Չեմպիոններ Ալինա Զագիտովան և Եվգենյա Մեդվեդևան ֆուրոր ստեղծեցին Ճապոնիայում տեղի ունեցած Աշխարհի առաջնության ժամանակ` հիանալի արդյունքներ ցուցադրելով ազատ ոճի ծրագրում։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Ալինա Զագիտովան ընդգրկվեցին Սայտամայում անցկացված 2019 թվականի Աշխարհի առաջնության հաղթողների եռյակում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 羽生結弦 Yuzuru Hanyu Fan Page (@zuru_1207)

Մեդվեդևան առանց սխալի սահեց ազատ ծրագիրը, ինչը թույլ տվեց նրան 223,80 միավորով որոշ ժամանակով հայտնվել մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։ Մրցումների արդյունքում նա բրոնզե մեդալ նվաճեց։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Figure Skating (@figure_skatingvideo)

Աղջկան դիմավորեցին հոտնկայս և երկար ծափողջույններով։ Երևում էր, որ Ժենյան առաջին հերթին իր համար է սահում, այլ ոչ հաղթելու։ Նրան հաջողվեց հաղթահարել վախերն ու այլ մակարդակի սահք ցուցադրել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ♥️🥇⛸️About Zagitova⛸️🥇♥️ (@figure_skating.edits)

Սակայն Ալինա Զագիտովայի ելույթը պակաս կատարյալ չէր։ Աղջիկը հիանալի սահեց և, երկու ծրագրով   առավելագույն`  237,50 միավոր հավաքելով, գերազանցեց Մեդվեդևայի արդյունքն ավելի քան 10 միավորով։ Զագիտովան դարձավ առաջինը։

Էլիզաբեթ Տուրսինբաևան Ղազախստանից 224,76 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Figure Skating (@figure_skatingvideo)

Ըստ թեմայի

Եվգենյա Մեդվեդևայի վատագույն ելույթը․ նա տապալվեց Կանադայում․ տեսանյութ
Երկրպագուները «հարձակվել են» Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանի վրա` Գրան պրիում պարտվելու համար
«Ես այս մրցաշրջանում մեծացա 10 տարով». Եվգենյա Մեդվեդևան Ռուսաստանի գավաթակիր է դարձել
թեգերը:
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ