05:13 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Արմեն Ջիգարխանյան

«Անձնագրային տվյալներին համապատասխան». ինչպես է իրեն զգում Արմեն Ջիգարխանյանը

© Sputnik / Андрей Александров
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (111)
134 0 0

Ջիգարխանյանի ընկերը խոսել է նրա առողջական վիճակի մասին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին` աջակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, բայց առայժմ դժվարանում է գնալ իր թատրոն։ Այդ մասին Արմեն Ջիգարխանյանի պաշտոնական էջում գրել է նրա մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը։

«Շատերը հետաքրքրվում են, թե ինչպես է իրեն զգում Արմեն Բորիսովիչը, ինչով է զբաղվում, ինչպես է անցկացնում ժամանակը։ Վարպետն իրեն լավ է զգում, ինչպես նա է ասում` «Անձնագրային տվյալներին համապատասխան»», – ասվում է հաղորդագրությունում։

Նրա խոսքով` Ջիգարխանյանն ամեն օր զբոսնում է, հանդիպում ընկերների հետ։ Սակայն նրա համար առայժմ դժվար է թատրոն գնալը, բժիշկները խորհուրդ են տալիս սկզբից լիովին վերականգնվել և միայն դրանից հետո ձեռնամուխ լինել աշխատանքի։

«Մեր թատրոնը երիտասարդ դերասանների համար հիմնել է Արմեն Ջիգարխանյանի անվան մրցանակ։ Արմեն Բորիսովիչը ծրագրում է դիտել բոլոր նոր աշխատանքները` լավագույններն ընտրելու համար, այնպես որ շուտով անելիքը կշատանա։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության և հիանալի գրառումների համար, որոնք հրապարակում են մեր հիանալի խմբի մասնակիցները», – եզրափակել է Սողոմոնյանը։

83 տարեկան դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 40 տարեկան կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել 2017 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Армен Джигарханян на прогулке
© Photo : Артур Согомонян
Արմեն Ջիգարխանյան

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենն էր, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։ 2017 թվականի հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին նոյեմբերի 27-ին։

թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (111)

Ըստ թեմայի

Ջիգարխանյանի նախկին կնոջ գործում հանցակազմ չկա՞. ՔԿ–ն հրաժարվել է քրեական գործ հարուցել
Նախկին կնոջ հետ սկանդալների ֆոնին Արմեն Ջիգարխանյանի հիվանդությունները սրվել են. փաստաբան
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է պատժել բոլորին. «սերիալը» շարունակվում է
թեգերը:
Արմեն Ջիգարխանյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ