05:05 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Քրիստինա Սի

Կհանդիպեն դատարանում. Քրիստինեն Black Star–ին դատի կտա իր բեմական անվան պատճառով

© Sputnik / Рамиль Ситдиков
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Հայտնի երգչուհի Kristina Si–ն (Քրիստինե Սարգսյան) դատի է տվել Black Star–ին և պահանջել է չօգտագործել իր կեղծանունը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռեփ կատարող Քրիստինա Սին դատի է տվել Black Star–ին իր բեմական անվան պատճառով։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը` վկայաբերելով Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովային։

Երգչուհին խնդրում է ճանաչել կեղծանվան օգտագործման իրավունքը խախտելու փաստը, ներկայացնել պայմանագրում խախտումներ թույլ տալու վերաբերյալ դատական որոշումը, հերքել լուսանկարներում և տեսանյութերում կեղծանունն օգտագործելու խախտումների մասին տվյալները։

Նախկին գործընկերները կհանդիպեն դատարանում ապրիլի 25-ին, հայցով պատասխանողներն են «Բլեք Սթար» երաժշտական լեյբլ» ՍՊԸ–ն և «Բելիվ Դիջիթալ» ՍՊԸ–ն։

Սարգսյանը «Բլեք Սթարի» հետ աշխատել է 2013-2018 թվականներին։ Անցած տարվա գարնանը նա լքել է Black Star–ը և այլ կեղծանուններ օգտագործել` K.S., Krissy и Kristina։ Վերջերս երգչուհին հայտարարել է, որ Black Star–ն առանց իր իմացության և համաձայնության բեմական անունը գրանցել է որպես ապրանքանիշ։ Միևնույն ժամանակ նա փաստաթուղթ է հրապարակել և նշել, որ ապրանքանիշն իր կեղծանունի նկատմամբ որևէ իրավունք չի ունեցել։

Սարգսյանը հայտնի է դարձել «Ну Ну Да», «Тебе не будет больно», «Mama Boss», «Посмотри» երգերի շնորհիվ։

Ըստ թեմայի

Հայրս դրանից հետո 2 ամիս հետս չէր խոսում. Քրիստինա Սին` իր «հայկական» մանկության մասին
Հայուհին պատերազմ է հայտարարել լեյբլին. Թիմատին Քրիստինա Սիին ոչ ադեկվատ է անվանել

Գլխավոր թեմաներ