20:48 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Մարգարիտա Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ «միլիոնանոց գաղտնիք» է պատմել

© Sputnik / Евгения Новоженина
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
49820

Լերա Կուդրյավցևան հյուրընկալել է Մարգարիտա Սիմոնյանին։ Հաղորդավարը նկատել է, որ հյուրը լայն զգեստով է եկել։ Սիմոնյանն ասել է՝ արդեն անիմաստ է թաքցնել հղիությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. RT-ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ծննդյան օրը ոչ միայն շնորհավորանքներ ու նվերներ է ստացել, այլև ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել ևս մեկ ուրախալի լուրի կապակցությամբ․ լրագրողը երրորդ երեխայի ծնվելուն է սպասում։ Նա այս մասին պատմել է ՆՏՎ հեռուստաընկերության եթերում, «Секрет на миллион» հաղորդման ընթացքում։

Լերա Կուդրյավցևան ուշադրություն է դարձրել հյուրի զգեստին։ Սիմոնյանն էլ ասել է՝ արդեն անիմաստ է թաքցնել հղիությունը։

Վերջերս հայտնի դարձավ, որ Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ հայտնի ռեժիսոր ու հաղորդավար Տիգրան Քեոսայանը, երեխա են ունենալու։

Սիմոնյանն այսօր դարձավ 39 տարեկան, հաղորդման ընթացքում նա երազանք է պահել ու փչել է տորթի մոմերը։ Մեդիաաշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին շնորհավորել են ոչ միայն ծննդյան, այլև հղիության կապակցությամբ։

Հաղորդման տաղավար են եկել և՛ Սիմոնյանի մայրը, և՛ սկեսուրը (Քեոսայանի մայրը)։ Նրանք իրենց ցանկություններն են հայտնել ապագա երեխայի սեռի մասին։ Երկուսն էլ աղջիկ են ուզում, հատկապես, որ արդեն անուն էլ ընտրել են՝ Մարո։

Մարգարիտա Սիմոնյանն այսօր նաև Instagram-ի իր էջում մի լուսանկար է հրապարակել։ «Ահա թե ինչպես է այսօր Մոսկվայի մարզում։ Բոլորին գարուն եմ մաղթում», - գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

А вот так сегодня в Подмосковье! Всем весны:)

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Բազում օգտատերեր շնորհավորել են Ռուսաստանի առաջատար լրագրողներից մեկին։ Sputnik Արմենիայի խմբագրակազմը միանում է բարեմաղթանքներին։

Ըստ թեմայի

Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել` ինչով է կերակրել ընտանիքին. լուսանկարներ
Մարգարիտա Սիմոնյանի երեխաները հայերեն են խոսում. մայրը տեսանյութ է հրապարակել
«Մայրս ցանկացած աշխատանք անում էր». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր դժվար մանկության մասին
Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, թե ինչի վրա է ծախսում իր ամբողջ աշխատավարձը
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան

Գլխավոր թեմաներ